Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է էժանանալ

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է էժանանալ։ Ըստ միջազգային բորսայական սակարկությունների տվյալների՝ փետրվար ամսվա ֆյուչերսների համար WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,55 տոկոսով եւ կազմել 46,29 դոլար։
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը փետրվար ամսվա ֆյուչերսների համար նվազել է 1,54 տոկոսով եւ կազմել 49,31 դոլար։