Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլյացիան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո հասունացել է կառավարության հրաժարականի հարցը։ Հենց այդ օրակարգի շուրջ է, որ ընդդիմադիր ուժերը և մեծ թվով քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և անհնազանդության ակցիաներ են կազմակերպում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց այս պահանջը լոկ իշխանափոխության ցանկություն չէ։ Խնդիրն այն է, որ ներկայիս իշխանությունները՝ որպես մեր պետականության սուվերենության խորհրդանիշ, ուղղակի գոյություն չունեն։ Նրանց համար կարևորագույն հարցերը պետք է լուծի ՌԴ-ն։ Իսկ եթե Ռուսաստանը պետք է լուծի սահմանների, անվտանգության, գերիների փոխանակման և այլ հարցեր, ապա այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հայաստանում այս իշխանության գոյությունը։

Նույն կերպ հարցը վերաբերում է, օրինակ՝ Հադրութի շրջանում Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակմանը և հրադադարի խախտմանը, երբ մեր իշխանությունը, որպես հրադադարի հայտարարությունը ստորագրած կողմ, խուսափում է դրան արձագանքելուց, իսկ վարչապետի խոսնակն էլ հայտարարում է, թե դրան պետք է արձագանքեն ռուսները։ Բացի այդ, այլ կարծիք չի կարող լինել այն հարցում, որ մեզ խայտառակ պարտությանը հասցրած իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանք բացահայտորեն նույնականացվում են կապիտուլ յացիայի հետ և ի զորու չեն առաջնորդել երկիրը ճգնաժամային փուլում և դուրս հանել գլորված փոսից։ Բայց ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում։

Ինչպես պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսների ներքո մարդկանց ուղեղալվացում կատարեցին ու առաջնորդեցին դեպի պարտություն, այնպես էլ պատերազմի ավարտից հետո Փաշինյանի ու նրա թիմի հույսը մանիպուլ յացիաներն են։ Վերջինս փորձում է արհեստական հարցեր առաջ քաշել, դրանով շեղել հանրության ուշադրությունը և մոռացության տալ կապիտուլ յացիան, զոհերին ու տարածքային կորուստները։ Ու ամեն անգամ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով մի թեմա են հորինում, գցում հանրային քննարկման դաշտ և կեղծ հակադրություն ու աղմուկ ստեղծում դրա շուրջ։ Այդպես Փաշինյանը սկզբում փորձեց փոփոխությունների իմիտացիա ստեղծել՝ մի շարք նախարարների ու մարզպետների փոխելու և կադրային փոխատեղումներ կատարելու միջոցով։

Բայց երբ տեսավ, որ դրա միջոցով չի ստացվում ժամանակ շահել, փորձեց ներկայացնել վեցամսյա ճանապարհային քարտեզ, թե իրենք կարևոր խնդիրներ ունեն առաջիկայում լուծելու։ Եթե չստացվի, ապա այդ դեպքում արդեն միասին կորոշեն ընդառաջ գնալ քաղաքացիների պահանջներին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դժգոհությունները դրանից հետո ևս չեն նվազում։ Եվ այս անգամ էլ Փաշինյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրվեց «էլիտար բունտի» մասին թեզը, թե իբր կառավարության հրաժարականը պահանջում է ոչ թե ժողովուրդը, այլ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները, որոնք զրկվել են իրենց նախկին արտոնություններից։ Ու այդ նպատակից է հետևում այն, որ Փաշինյանը փորձում է խուսափել պարտության պատասխանատվությունից և այն միտումնավոր տարածել նաև նախկինների վրա։

Դրա համար էլ վերջինս փորփրել և գտել է 2010 թ.-ի վարչատարածքային բաժանման մի օրենք, թե իբր այդ օրենքով սահմաններն արդեն գծվել են նախկին իշխանությունների օրոք և իրեն մեղադրելու տեղ չկա։ Այլ հարց է, թե ներքին օրենքն ինչ կապ կարող է ունենալ միջպետական համաձայնագրի հետ: Բայց դա էլ նույնիսկ մի կիողմ. չէ՞ որ Փաշինյանի իշխանությունն ուներ բոլոր հնարավորությունները և լիազորությունները այդ օրենքը փոխելու համար։ Չէ՞ որ իրենք այս երկուսուկես տարվա ընթացքում նախկինից եկող բազմաթիվ օրենքներ և օրենսդրական նախաձեռնություններ են փոխել։ Իսկ ինչո՞ւ այդ օրենքը չեն փոխել, եթե այն ձեռք չէր տալիս։ Ու ընդհանրապես, երկիրը կապիտուլ յացիայի հասցնելու համար ինչ-որ օրենք վկայակոչելը աբսուրդի ժանրից է։ Էլիտար շրջանակներին ու նախկիններին մեղադրելու փոխարեն ավելի նախընտրելի կլիներ, որ վերջինս գոնե համարձակություն ունենար արձագանքել Ադրբեջանի նախագահ Ալիևի հոխորտանքներին։

Առնվազն դրանով Փաշինյանը ցույց կտար, որ իշխանությունն արժանապատվություն ունի և երկիր է ներկայացնում։ Քաղաքացիներն էլ կտեսնեին, որ իրենք իշխանություն ունեն, որը քիչ թե շատ կատարում է իր առաքելությունը։ Այնինչ երկրում տոտալ անիշխանություն է, Փաշինյանը ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև միակ խնդիրը, որ անթերի կատարում է, անընդմեջ ընդառաջ է գնում հակառակորդի անտրամաբանական պահանջներին, դրա համար էլ իրեն հանրության գիտակից հատվածը մերժում է։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանը և Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Դեսպան Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել