Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ քայլեր պետք է իրականացնեն ՀՀ քաղաքացիները՝ փետրվարի 1-ից... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստումից Թանկարժեք մետաղների գները նվազել են. NYMEX Եվրոպական ինդեքսներն աճել են Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է այն մասին, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ցեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանացել է ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ «Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին Բյուջեի հաշվին գործուղվել են Արցախ, իսկ ձեր վրա ծախել են՝ «ֆռոնտ ենք գնացել» Պուտինն ահազանգում է «բոլորը բոլորի դեմ» պայքարի սպառնալիքի մասին Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա Ալեն Սիմոնյանը սխալ է համարում այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արեց նոյեմբերի 10-ի գիշերը Վարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը

Որտե՞ղ կարող են 2021 թվականին բռնկվել պատերազմներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

vm.ru-ն «Բռնության օջախներ. որտե՞ղ կարող են 2021 թվականին բռնկվել պատերազմներ» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականը դարձել է 21-րդ դարի ամենաարյունալի տարիներից մեկը: Սակայն աշխարհում դեռ կան շատ սթրեսային կետեր: Որտե՞ղ է առավել սրվելու իրավիճակը: Ըստ փորձագետ, արևելագետ Կիրիլ Սեմյոնովի, 2021 թվականին Աֆրիկայում են հնարավոր բռնության նոր բռնկումներ. «Ամենապայթյունավտանգ իրավիճակը աֆրիկյան Սահարայի և Անդրսահարայի երկրներում և մի փոքր ավելի հարավ՝ Նիգերիայում են, որտեղից անկայունությունը տարածվում է դեպի Մոզամբիկ: Նաև, նրա կարծիքով, Բիրման, Հնդկաստանը և Հնդկաչին թերակղզին բախման մեծ ներուժ ունեն ռոհինգյա ցեղերի և իսլամական խմբավորումների պատճառով:

Հին հակամարտություններից Սեմյոնովն առանձնացրել է Աֆղանստանը, Քաշմիրը, Պաղեստինը և Սիրիան, որտեղ կառավարությունը կրկին կարող է փորձել ուժով հետ վերցնել Իդլիբ նահանգը: Իսկ ի՞նչ իրավիճակ է հետխորհրդային տարածքում: ՄԳԻՄՈ- ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը կարծում է, որ 2021 թվականին, չնայած հակամարտության գոտիների առկայությանը, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա: Նա համոզված է, որ Վրաստանը չի փորձի վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան, Մոլդովայում նոր իշխանությունները՝ նախագահ Մայա Սանդուի գլխավորությամբ, կխորացնեն Մոսկվայի դեմ հռետորաբանությունը և կպահանջեն Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերումը, սակայն սրացում չի ակնկալվում: Ըստ փորձագետի, ոչ ոք չի ցանկանում կրկնել Միխայիլ Սահակաշվիլիի ճակատագիրը:

Տոկարևը կարծում է, որ Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրացման հավանականությունը նվազեցնում է ռուս զինվորականների ներկայությունը, բայց Ուկրաինայի իշխանությունները կարող են ոգեշնչվել Բաքվի հաջողություններից։ «Ուկրաինայում շատ են ոգևորվել Ղարաբաղում Ադրբեջանի հաջողություններից, հակաօդային պաշտպանությունը ճնշելու, զինված ուժերը և ռազմական տեխնիկան ոչնչացնելու հարցում թուրքական անօդաչու սարքերի հաջողությունից: Ուկրաինական «բազեները» կփորձեն սրել իրավիճակը Դոնբասում, բայց Ռուսաստանը կհիշեցնի, որ իրավիճակը նույնը չէ, ինչ Ղարաբաղում էր»,- ասել է Տոկարևը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan