Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գոմաղբից՝ փայտանյութ. ինչից է մարդկությունը թուղթ ստացել․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուղթը բուսական թելերից մշակված և միահյուսված բարակ թերթանման նյութ է, որի թելերը միմյանց կապվում են կառչման մակերևութային ուժով։ Թղթի նման նյութեր պատրաստելու տեխնոլոգիան, ինչպես պապիրուսը, եղևնու կեղևը, մագաղաթը, կավե սալերը և այլն, մարդկությանը հայտնի են եղել դեռ շատ հին ժամանակներից, սակայն դրանք նման չեն եղել «դասական թղթի» արտադրությանը: Չինաստանում թղթի նման նյութ պատրաստել են բամբուկից, կանեփից և նույնիսկ մետաքսից, որի համար օգտագործել են մետաքսագործ թիթեռի խոտանված կոկիկները: Հին հնդիկները ունեցել են թղթանման նյութի ստացման բնական եղանակ: Նրանք փոսի մեջ են լցրել խոտաբույսերով սնվող կենդանիների, օրինակ՝ փղի գոմաղբ, որը հետագայում լցվել է անձրևաջրով, ապա չորացել արևի տակ և արդյունքում ստացվել է թղթանման նյութ: Նման «թուղթ» արտադրող գործարանները անգամ հիմա էլ գոյություն ունեն Հնդկաստանում և Թայլանդում:

Չինաստանում 105 թվականին Ցայ Լուն հայտնաբերել է թղթի պատրաստման եղանակը բամբակից և սոսնձից. փաստացի առաջին անգամ թուղթն արտադրվել է Չինաստանում: Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը։ Տեխնոլոգիան ունի մի շարք գործընթացներ՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրումով և խառնելով, սոսնձում, զանգվածի լցոնում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթեթավորում կամ գլանակավորում։ Մոտ 600 թվականին թուղթը սկսել է արտադրվել նաև Կորեայում, իսկ 625 թվականին՝ Ճապոնիայում: 751 թվականի Թալասյան ճակատամարտի արդյունքում չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվել է նաև Արևմուտքի երկրներում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է դեռ 8 - 9-րդ դարերից, իսկ թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը վերաբերում է 10-րդ դարին։ Եվրոպայում թուղթը հայտնվել է միայն 11- 12-րդ դարերում, և այդ դարերից էլ սկսել են արտադրել այն։ 1238 թվականից Իսպանիայում թղթի արտադրության համար սկսել են օգտագործել անգամ հողմաղացներ։

Մոտավորապես 1770-ականներին անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման Ավագը մտցրել է թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տվել ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։ Իսկ 1799 թվականին Լուի Նիկոլ յա Ռոբերի կողմից ստեղծվել է թղթի պատրաստման մեքենան: 1803 թվականին Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենա է տեղադրվել Բրայեն Դոնկինի կողմից։ ԱՄՆ-ում թղթի պատրաստման մեքենաներ հայտնվել են միայն 1827 թվականին, իսկ 1856 թվականին հայտնագործվել է գոֆրե ստվարաթուղթը: Փայտանյութից թուղթ ստանալու եղանակը հայտնագործվել է միայն 1857 թվականին: Ներկայումս հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Թուղթը հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրականնկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, շերտաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական։

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ)