Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ. Վազգեն Մանուկյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ ԱԽՔ-ին ուղղված նամակի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԴա նոր բան չէ, խոսքը ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու մասին է, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է ավանդույթները՝ պատմությունը, լեզուն, կրոնը, կոտրել․ այս մասին ի պաշտպանություն եկեղեցու կայացած ակցիայի ընթացքում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Դրսից փող են ստանում, այդ գործն այստեղ անում են»,-ասաց նա՝, նշելով, որ բնակչության 99 տոկոսը, անկախ կրոնի նկատմամբ իր իր վերաբերմունքից կրոնին՝ հավատացյալ են, թե չէ, գտնում են, որ դա սրբապղծություն է։
«Այստեղ հավաքվել են մարդիկ՝ պաշտպանելու իրենց ազգային արժանապատվությունը»,-ասաց նա։
Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկվա բացահայտմանը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Անվտանգության Խորհրդի քարտուղարին՝ զգուշացնելով պատերազմի մասին, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Ինձ մոտ այդ լուրը մեծ զարմանք չի առաջացրել, ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակն ու ձգտումները․ դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակվել, որում նշված էր, ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ: