Նախատեսում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին անվստահություն հայտնել

Վաղը կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը: Այն մեկնարկելու է ժամը 13:00-ին:
Քիչ առաջ Past.am-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ անդամ մի քանի ՀԿ-ների կողմից նախատեսվում է անվստահություն հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:
Ըստ մեր աղբյուրների, վաղը բավականի թեժ քննարկումներ են սպասվում: