Այո, նա դուստրեր ունի․ Պեսկովը՝ Պուտինի ընտանիքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքում գործնականում չկա «գաղտնի վարագույր», բոլորը գիտեն նրա աշխատանքի և բնակության վայրի մասին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այնուամենայնիվ, նախագահը նախընտրում է որոշ տեղեկություններ չբացահայտել, հիշեցրել է Պեսկովը, պատասխանելով Պուտինի ընտանիքի մասին հարցին:
«Այո, նա դուստրեր ունի: Իսկ թե ովքեր են. Նա նախընտրում է չհանրայնացնել, և բազմիցս բացատրել է, թե ինչու: Նա բավականին հետևողական է այս դիրքորոշման հարցում, և շատ քաղաքացիներ ըմբռնումով են մոտենում դրան»,-ասել է Պեսկովը: