Իսրայելում տղամարդը Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո սրտի կաթված է ստացել և մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելում Pfizer ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո տղամարդը մահացել է սրտի կաթվածից: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Իսրայելի առողջապահության նախարարությանը:
«Երկրի հյուսիսից 75-ամյա մի տղամարդ, որը տառապում էր սրտի հիվանդությամբ և քաղցկեղով, անցյալում տարել էր սրտի մի քանի կաթված, այս առավոտ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և պատվաստվելուց քիչ անց մահացել է տանը»,-ասվում է առողջապահության նապարարության հայտարարության մեջ:
Դժբախտ դեպքի հետաքննության հատուկ հանձնաժողովը գլխավորել է Առողջապահության նախարարության անվտանգության և որակի բաժանմունքի ղեկավարը:
«Նախնական ստուգումը պատվաստման և դժբախտ դեպքի միջև կապ չի հայտնաբերվել, պատվաստումները շարունակվում են»,-ավելացրել են առողջապահության նախարարությունում: