Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աստված էր մատը դրել նրա ճակատին․ անվանի դերասանի մահվան օրն է այսօր

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է դառնում մարդու աչքերում… Ա՛յ քեզ բան: Ես երբեք չեմ ցանկացել դերասան դառնալ, բայց տոտիկ-տոտիկ անելով՝ իմ սուրբ ժամը եկավ, բերեց թատրոն, եւ չհասցրեցի մանկություն ունենալ: Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով: Գուցե նրանից է, որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա…»: Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

 

Խոսքաշեն, արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում է ծնվել Ֆրունզիկ Մկրտչյանը: Հայրը՝ Մուշեղը, եղեռնից մազապուրծ մշեցի էր, Սանամ մայրը՝ վանեցի, երկուսն էլ՝ մանկատանն ապավինածներ: Ավանդապահ ծնողների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց առաջնեկ որդին մեծանալով՝ դերասան է դառնալու: Եվ քանի որ փոքրիկ Ֆրունզն օժտված էր նկարելու շնորհով, հորդորում, պահանջում էր ընտրել այդ ուղին, պարտադրում էր օրը մի քանի ժամ զբաղվել նկարչությամբ, քանի որ փոքրիկը, մանավանդ ծաղրանկարներով, հասցրել էր զարմացնել իրենց: Իսկ ապագա դերասանն ինքնամփոփ էր, բակ չէր էլ իջնում՝ խաղալու հասակակիցների հետ, վախենում էր, որ նորից կծաղրեն իրեն՝ ընդգծված մեծ քթի պատճառով: Բայց հետո, երբ «ընտելանում» է այդ ամենին, կատակներ պիտի աներ՝ ասելով. «Դեռ մանկուց ինձ անհանգստացրել է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ այն, թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր…»:

Նրա մանկության տարիներին բռնկվում է երկրորդ աշխարհամարտը: Դերասանն  հետագայում վերհիշում է մի պատառիկ այդ օրերից. «10-11 տարեկան էի, թաքնվել էի նստարանի տակ: Մի զինվոր էլ ծխում էր: Սպասում էի, որ դեն նետի մնացորդը՝ վերցնեմ ծխեմ: Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին՝ պատերազմն սկսվեց: Զինվորը դեն նետեց մնացորդն ու գնաց: Ես այն վերցրի, ուրախ-ուրախ ծխում ու մտածում էի՝ է պատերազմն ի՛նչ լավ բան է…»: Իսկապես, երեխայական հրճվանք, որը պայմանավորված էր փափագելի ծխելիքով, պատերազմական արհավիրքի մանկական միամիտ անտեղյակությամբ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սովորում է Գյումրու Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Նրան Գյումրու տեքստիլի սիրողական խմբակից այստեղ է բերում մեկ այլ երախտավոր՝ Ժան Էլոյանը: Ավարտելով ստուդիան՝ ընդունվում է թատրոնի հիմնական խումբ, այստեղ մարմնավորում մեկ տասնյակից ավելի դերեր՝ ցուցաբերելով զարմանալի ընդունակություններ: Հայրը, որ դեմ էր որդու նախընտրած ճանապարհին, մի անգամ գալիս է նայելու նրա խաղը: Մոտենում է մինչեւ բեմեզր, դիտում մի քանի րոպե ու առանց խոսք ասելու՝ դուրս գալիս: Այդ օրը Մուշեղ հայրը տուն ուշ է հասնում, քնած գտնելով որդուն՝ տեղավորվում է նրա ոտների տակ, իսկ առավոտյան չի թաքցնում հիացմունքը. «Ապրես, տղաս, շատ լավ խաղացիր, շատ համոզիչ…»: Հայրական քաջալերանքը տեղին էր: Ավելին՝ սկսնակ դերասանին արդեն ճանաչում էր ողջ Գյումրին, շատերը փորձում էին նմանակել նրան:

1953 թ. տեղափոխվում է Երեւան, ընդունվում Սունդուկյանի անվան պետական թատրոն, որոշում է զուգահեռ ուսանել գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Առանց քննության նստեցնում են 2-րդ կուրս՝ վաստակաշատ դերասան Վաղարշ Վաղարշյանի խմբում: Մայր թատրոնում սկսում են վստահել կարեւոր դերեր: Առաջին իսկ դերակատարումներից նրա տաղանդը չի վրիպում Օթելլոյի անգերազանցելի կերպավորողի՝ մեծն Վահրամ Փափազյանի քննախույզ հայացքից: Եվ նա հայտարարում է. «Աստված մատը դրել է այս մանչի ճակատին…»: Հիրավի, մեծերը չեն սխալվում. հետագայում ժամանակն ապացուցելու էր Փափազյանի բնութագրումը: Սակայն ինքն իր տաղանդի մեծությունն առանձնապես չէր էլ գիտակցում: Երբ նրան հաղորդում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանն արժանացնելու մասին, շշնջում է. «Ուրեմն դերասան կդառնամ…»:

Ֆրունզի մասնակցությամբ առաջին ֆիլմը «Հասցեատիրոջ որոնումն» էր. 1953 թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» ծիծաղաշարժ կարճամետրաժում: Այնուհետեւ ակներեւ հաջողությամբ մարմնավորում է ամենատարբեր դերեր «Հայֆիլմ»-ում՝ Արսենը՝ «Նվագախմբի տղաներ»-ում, Գասպարը՝ «Եռանկյունի»-ում, Իշխանը՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, Գրիգոր աղան՝ «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում: «Դերը պետք է դերասանի երակներում դրմփա, արյան հետ դրմփա ու եփվի, ինչպես նոր դրած գինին, հետո պետք է հանդարտվի, զուլալվի ու նոր միայն խաղացվի».- այս համոզմունքով էր յուրաքանչյուր դեր կերպավորում հայ կինոյի Չառլի Չապլինը, ինչպես բնութագրել են նրան կինոարվեստի գիտակները: Եվ նա այդպես զուլալված-հանդարտված խաղաց իր սքանչելի դերերը «Հայրիկ», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Խաթաբալա», «Զինվորն ու փիղը», «Նահապետ» ու այլ կինոնկարներում: Սրանց հավելենք «Մոսֆիլմի» նկարահանած սքանչելի կինոնկարները՝ «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Ալի բաբան եւ 40 ավազակները», «Ունայնություն», որոնցով համամիութենական ճանաչում ու սեր վաստակեց դերասանը: Բայց եղավ եւս մեկը՝ հանրահայտ «Միմինոն», որում մարմնավորած Խաչիկյանի դերակատարման համար արժանացավ պետական ամենաբարձր պարգեւների: Այս կերպավորումը դարձավ նրա փառքի գագաթնակետը: Որտեղ էլ որ լիներ, նրան ճանաչում էին ու մեծարում: Երբ մետրո էր մտնում, ուղեւորներն սկսում էին ծափահարել, շուկայում նրան անվճար մթերք էին տալիս, իսկ երբ մի անգամ այցելում է իր բանտարկված ընկերոջը, մեկ ժամ հետո հայտնվում է ռեստորանում՝ ընկերոջ եւ բանտապետի հետ:

Երբ «Միմինոյից» հետո մեկնում է Մոսկվա՝ պետական պարգեւն ստանալու, Կրեմլ մտնելու ժամանակ փաստաթղթերն ստուգելու պահին է տեսնում, որ մոռացել է անձնագիրը: Երբ անձնագիր են պահանջում, շրջվում, ցույց է տալիս խիստ հայկական քիթը եւ կատակում. «Մի՞թե արտասահմանյան լրտեսը կհամարձակվի Կրեմլ մտնել առանց փաստաթղթի»: Եվ հարցը կարգավորվում է: Ահա այս իրողություններն էին պատճառը, որ մարդիկ հաճախ կատակում էին, թե՝ մեր Ֆրունզը կարող է ապրել առանց փողի ու փաստաթղթերի: Եվ դրա մեջ ճշմարտություն կա. անսահման էր նրա վաստակած սերն ու համբավը ողջ միությունում:

Աստծո մատը ճակատին ծնված դերասանը, որքան էլ սիրված ու մեծարելի, ձգտեց երջանկության, սակայն այն  չունեցավ անձնական կյանքում: Ամուսնացավ երեք անգամ, բայց դրանք բոլորն էլ նոր ցավեր կուտակեցին տխուր աչքերով արտիստի հոգում: Դուստրը՝ Նունեն, ավտովթարից զոհվեց հեռավոր Արգենտինայում: Որդին՝ Վահագնը, ժառանգեց դերասանուհի մոր՝ Դոնարա Փիլոսյան-Մկրտչյանի հիվանդությունը: Եվ այս ողբերգություններն էին պատճառը, որ վաթսունը նոր բոլորած դերասանը թողեց մայր թատրոնը, հրաժարվեց ֆիլմերում խաղալուց, ուժերի գերլարումով ստեղծեց սեփական՝ Արտիստական թատրոնը, այստեղ խաղաց վերջին դերն իր իսկ բեմադրած «Հացթուխին կինը» ներկայացման մեջ: Եվ դա եղավ նրա կարապի երգն իր մեծ արվեստում…

Ֆրունզիկ Մկրտչյանի ապրած կյանքը հար եւ նման էր ողբերգական սցենարով կինոնկարի, որի գլխավոր ու ցավակիր հերոսն ու բնորդն էր ինքը՝ իր երկրորդ անձնագրով Մհեր Մկրտչյան անմահ արտիստը…Նա ապրեց ընդամենը 63 տարի եւ դեպի հավերժություն գնաց ճիշտ 1993 թ. Ամանորի նախաշեմին… Մինչդեռ նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրություն-հրավառությունը միշտ հենց Ամանորի նախօրեին էր կատարվում: Առանց «01-99»-ի ի՞նչ Ամանոր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Զատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան