Թուրքիան ցանկանում է փոխարինել ամերիկյան տորպեդոները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ռազմական գնումների գործակալությունը կգլխավորի երկու ամերիկյան տորպեդոներին փոխարինող թեթեւ տորպեդո մշակելու նախագիծը, հաղորդում է DefenseWorld.net-ը: Նախագիծը կվերացնի Թուրքիայի արտաքին կախվածությունը թեթեւ տորպեդոներից:
Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը անցյալ կիրակի Twitter-ի իր էջում հայտարարել էր Orka տորպեդոյի մշակման նախագծի մասին:
Տորպեդոն կնախագծվի եւ կարտադրվի պաշտպանական կապալառու Roketsan-ի կողմից՝ թուրքական պաշտպանական հսկա ASELSAN-ի ենթակապալառման հիմունքներով:
Ծրագիրը մեկնարկել է «Երկնագույն հայրենիքի» անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է DefenseWorld.net-ը: «Երկնագույն հայրենիքը» Թուրքիայի ռազմածովային ընդլայնման դոկտրինն է, որը հավակնում է Էգեյան եւ Միջերկրական ծովերում հսկայական տարածքային ջրերին: