ԵՄ առաջնորդները համաձայնագիր են ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ առաջնորդները համաձայնագիր են ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ առեւտրի եւ համագործակցության վերաբերյալ թագավորության` համայնքից դուրս գալուց հետո: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փաստաթուղթ են ստորագրել Եվրամիության անունից, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պետք է անի դա Լոնդոնում Միացյալ Թագավորության անունից:
«Համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, երկար ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունք է, որի ընթացքում Եվրամիությունը միասնության աննախադեպ մակարդակ ցույց տվեց: Դա արդար եւ հավասարակշռված համաձայնագիր է, որը լիովին պաշտպանում է Եվրամիության հիմնարար շահերը եւ կայունություն եւ կանխատեսելիություն է ստեղծում քաղաքացիների եւ ընկերությունների համար»,- հայտարարել է Միշելը: