Թուրքական ռազմակտեխնիկա տեղափոխող 50 մեքենա է հատել Սիրիայի հետ սահմանը՝ ուղևորվելով Իդլիբ
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR) ակտիվիստները հայտնում են, որ թուրքական ռազմամեքենաների շարասյուն են նկատել Սիրիայի սահմանը հատելիս:
Ինչպես հայտնում են դիտորդական կենտրոնից, ռազմական և տեխնիկական սարքավորումներ տեղափոխող 50 մեքենաներից բաղկացած շարասյունը սահմանը հատել է «Քաֆր Լուսին» անցակետով և ուղևորվել դեպի Իդլիբ, որը սահմանակից է Իսկենդերունի շրջանի հետ: