Ստեփանակերտի մերձակայքում պայթյուն կլինի․ զինամթերք է վնասազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է պայքարից ՍՊՈՐՏ
Այսօր ուժի մեջ է մտնում Կառավարության աշխատակարգը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ են քննարկել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 01.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ԱԱԾ-ն հերքում է Մարզպետները հրահանգել են մարդ ապահովել վաղվա հավաքին «Նիկո՛լ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է» Հասարակությունը մերժում է անհույս անցյալն ու ամոթալի ներկան. «Հայոց արծիվներ» «Մեղք է այդ տղան, մի քիչ նրբանկատ եղեք» Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. ՄԻՊ Իշխանությունները ցանկանում են ռեպրեսիվ վերջին փամփուշտները գործի դնել Արման Վարդանյանը թվարկել է 40 սուտ խոստում, որ տրվել է Նիկոլ Փաշինյանի կողմից Ո՞ւր եք տղե՛րք, ո՞ւր եք երկրապահնե՛ր․ Արտակ Թովմասյան Իմ քայլից հայտարարեցին Արմեն Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին «Օնիկ Գասպարյանի քայլերը լրջորեն տրամաբանված են». Հայկազ Բաղմանյանը միանում է Գլխավոր շտաբի պահանջին Անի Երանյանը` Full House-ը լքելու, հին սերերի, նոր կյանքի ու դեպրեսիաների մասին Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին Մարտի 1-ից՝ 13 նոր կոմպակտ ավտոբուսով, սկսում է գործել 99 համարի երթուղին Մոսկվայում խաբեբաները հեռախոսով 11 մլն ռուբլի են գողացել 60-ամյա տղամարդուց Այս իշխանությունը քաղաքական զրո է, բա Ալիևը պիտի ասի՝ հայ ռազմագերի չունենք. Էդուարդ Շարմազանով Թուրքական լրատվամիջոցները մասնակցելու են Փաշինյանի հանրահավաքին Արցախյան պատերազմում անմահացած Գևորգ Մարգարյանի ծննդյան օրը` փետրվարի 27-ին, ընտանիքն այցելել էր հերոսի շիրիմին (տեսանյութ) Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ. Արփինե Հովհաննիսյան

Հայկական սպորտի աստղերի ամանորյա շնորհավորանքն ու շնորհակալությունը Արցախյան պատերազմի հերոսներին

Անցնող 2020 թվականը անհաջող տարի էր հայկական սպորտի համար: Մարզաշխարհի ներկայացուցիչները նախ բախվեցին կորոնավիրուսի համավարակին, ապա Արցախյան պատերազմին: Օլիմպիական հագեցած տարին հետաձգվեց մեկ տարով, իսկ հայ մարզիկները ստիպված եղան մարզումային պրոցեսները մարզադահլիճներից տեղափոխել տնային պայմաններ, դուրս, իսկ մարզական նպատակները հետաձգել մեկ տարով, քանի որ Օլիմպիական խաղերի հետ միասին հետաձգվեցին չեղարկվեցին տարբեր մարզաձեւերի Եվրոպայի առաջնություններ, վարկանիշային եւ միջազգային մրցաշարեր:

NEWS.am Sport-ը ներկայացնում է հայկական սպորտի աստղերի ամանորյա շնորհավորանքները:

Հակոբ Մկրտչյան

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն

«Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Ցանկանում եմ գալիք տարում խաղաղություն լինի մեր երկրի, մեր հայ ազգի համար: Թող ոչ մի Մայր չարտասվի: Մեր մայրերի արցունքները թող լինեն միայն ուրախության, թող մանկան ճիչ լսվի յուրաքանչյուր հայի տանը, թող լույս իջնի Արցախյան պատերազմում նահատակված մեր հերոսների շիրիմներին: Միայն նրանց շնորհիվ է, որ մենք հիմա կանք, ապրում ենք:

Շնորհակալություն բոլոր հայ մայրերին այսպիսի հզոր տղաներ մեր ազգին, բանակին, հայրենիքին պարգեւելու համար. խոնարհվում ենք ձեր առջեւ»:

Գեւորգ Ղարիբյան

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

«Այն, ինչ տեսանք եւ ապրեցինք 2020 թվականին, կուզեմ, որ այլեւս երբեք չկրկնվի: Թող 2021 թվականը խաղաղության, վերականգման, նոր հաղթանակների տարի լինի: Մենք պետք է վերականգնվենք, ուժ եւ հավատ գտնենք մեր մեջ, որպեսզի կարողանանք նորից ապրել, արարել, հաղթանակներ կերտել: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Աստված պահապան մեր ազգին:

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել այն մայրերին, որոնք այս պատերազմում կորցրին իրենց որդիներին: Նրանց տղաները հավերժ մեր հերոսներն են եւ միշտ կմնան մեր հիշողություններում, քանի որ կյանքով պարտական ենք նրանց մեր հայրենիքը պաշտպանելու համար»:

Վազգեն Թեւանյան

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթակիր

«Վստահ եմ, որ որեւէ մեկն այս տարի տրամադրություն չի ունենա Նոր Տարի նշել: Բայց Նոր 2021 թվականին պետք է կարողանանք վերականգնվել: Կուզեմ, որ նոր տարում ուժեղ լինենք, փորձենք եւ կարողանանք դուրս գալ այս վիճակից, հոգեվիճակից եւ առաջ շարժվել: Նոր հաղթանակներով կյանքը մեզ է սպասում:

Շնորհակալություն մեր բանակին: Հայոց բանակը չի պարտվել։

Արթուր Հովհաննիսյան

Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

«Շնորհավոր Նոր Տարի: Հայ ազգին ցանկանում եմ ձեռքբերումներով լի տարի զերծ համավարակից ու պատերազմից: Լիահույս եմ, որ այս տարում հաղթանակը մեզ կուղեկցի բոլոր ոլորտներում սպորտի, կրթության ու ամենակարևորը ռազմական ոլորտներում: Խոնարհվում եմ մեր անմահ հերոսների հիշատակի առջև ու շուտափույթ առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին: Թող որ 2021 թվականը միայն երջանկություն ու հաջողություններ բերի բոլորիս»:

Սամվել Գասպարյան

Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի սպորտաշխարհի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:  Մենք այս օրերին ավանդաբար ամփոփում ենք անցնող տարին, վերլուծում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշում ենք եկող տարվա համար պահանջվող անելիքներն ու ծրագրերը:  

Ցավոք պետք է նշել նաև այս տարվա կորուստներն ու ձախողումները։ 2020 թվականին Covid-19 վիրուսի հետևանքով ունեցանք մեծ թվով կորուստներ և հիվանդներ ։ Չեղարկեցին բոլոր միջազգային մրցաշարերն ու միջոցառումները։ Դրան հաջորդեցին հուլիսյան և արցախյան մարտերն ընդեմ ոսոխի, որի հետևանքով ունեցանք բազմաթիվ զոհեր , վիրավորներ , գերիներ և տարածքների կորուստ։

Խոնարհվում եմ բոլոր մեր հերոսների առաջ , ովքեր իրենց կյանքով պաշտպապեցին մեր հայրենիքը։ Ցանկանում եմ, որ 2021 թվականին իրականություն դառնան բոլոր նվիրական ծրագրերը, նպատակներն ու նախաձեռնությունները: Բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում: Գերիներին Աստծո օրհնությամբ բարի վերադարձ»։

Կարապետ Չալյան

Հունահռոմեական ըմբաշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

«Ամանորյա բարեմաղթանս միայն խաղաղությունն է մեր երկրին: 2021 թվականին հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղ երկինք, ուրախության արցունքներ: Անցնող տարին դաժան էր ու անողոք: Պետք է «բուժվեն» մեր վերքերը, որպեսզի նորից ունենանք մեծ հաղթանակներ: Հավատում եմ, որ կունենանք:

Այս տարի մեր բոլոր շնորհակալություններն ու շնորհավորանքներն ուղղված պետք է լինեն հայ զինվորին: Ես հպարտ եմ իմ հայ զինվորով, իմ բանակով, ռազմաճակատում կռված ամեն մի զինվորով, պահեստազորայինով, կամավորականով: Շնորահակություն մեր տղերքին մեր սահմանները պաշտպանելու, հայրենիքի համար կյանքի գնով կռվելու համար: Այսօր մենք կանք նրանցով եւ ապրելու ենք նրանց համար: Իմ զինվորն ուժեղ է, եւ ես միշտ պետք է բարձր պահեմ իմ զինվորի պատիվը: Շնորհակալություն տղերք»:

Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի արծաթե մեդալակիր

«Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Հայաստանն այնպիսի երկիր է, հայն այնպիսի ազգ է, որ հաղթահարել է ցանկացած դժվարություն: Ես հավատում եմ, որ այս ծանր շրջանն էլ մենք կկարողանանք հաղթահարել: Բոլորին մաղթում եմ խաղաղ երկինք, ուժ ու հավատ Հայաստանի լուսավոր ապագայի նկատմամբ: Հետագայում ամեն ինչ փոխվելու է, ամեն ինչ լավ է լինելու: Նոր հաղթանակները դեռ առջեւում են:

Շնորհակալություն մեր բանակին եւ զինվորներին, բոլոր նրանց, որոնք պատվով, անվախ կանգնեցին թշնամու առաջ եւ իրենց կյանքը նվիրեցին մեզ պաշտպանելու, մեր հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար: Խոնարհվում եմ»:

Արթուր Ավետիսյան

Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզիկ

«Այս տարին շատ դժվարին, ծանր ու կորուստներով լի տարի էր: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների, մեր հերոս քաջորդիների առաջ, ովքեր կյանքի գնով պայքարեցին մեր հայրենիքի համար։ Հավերժ փառք մեր հերոսներին։ Մենք՝ յուրաքանչյուրս, պարտավոր ենք արժանի լինել հայ կոչվելուն և դրա ապացույցը լինելու է մեր նոր նվաճումներն ու հաղթանակները։

Դժվարին ժամանակներ են եւ այս ամենը հաղթահարելու համար մենք պետք է լինենք միասնական։ Չնայած 2020-ի բացասական կողմերին, 2021-ը եկեք դիմավորենք լավատեսությամբ, հույսով ու հավատով...

Տարին ամփոփելով չեմ կարող չանրադառնալ մարզիչներիս՝ Հայկ Նազարյանին, Հակոբ Սերոբյանին, Սոս Սարգսյանին, Արտակ Այդինյանին, որոնց մշտապես շնորհակալ եմ կողքիս լինելու համար։ Շնորհակալ եմ իմ բժշկ-օրթոպեդ՝ Հայկ Աղամալյանին, ում շնորհիվ լիարժեք կազդուրվելուց հետո պատրաստ կլինեմ նոր նվաճումների։ Շնորհավորում եմ բոլորի Ամանորը՝ մաղթելով ամենայն բարիք, խաղաղություն, սեր, երջանկություն և թող նոր տարում իրականանան բոլորիս նպատակները»։

Լուսինե Շահբազյան

website by Sargssyan