Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետք է վառոդը չոր պահենք, դուրս գանք պարտվողի կեցվածքից, պատերազմի վտանգը միշտ էլ առկա է. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ճակատագրի բերումով մենք պարտավոր ենք մշտապես վառոդը չոր պահել և ինքնապաշտպանության մեր ունակությունները մշտապես կատարելագործել։ Հաշվի անելով, թե ինչ հարևաններ ունենք՝ պատերազմի վտանգը միշտ էլ առկա է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ պետք է դուրս գանք պարտվողական հոգեվիճակից և հասկանանք, որ գրագետ, կազմակերպված քայլերի դեպքում մենք կարող ենք այժմ էլ պաշտպանել թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի անվտանգությունը:

«Տարիներ ի վեր բանակը նախապատրաստել ենք, զարգացրել ենք, եթե ինչ-որ տեղ սպառազինության տեսակը պակաս է եղել, այնուամենայնիվ, մեր զորքն իր հրամանատարների և զինվորների մարտունակությամբ կարողացել է պայքարել, կռվել, խնդիրը այստեղ ռազմաքաղաքական իրադրության ոչ ճիշտ վերլուծությունն է, զորքերի ոչ ճիշտ խմբավորումները, ձևավորումներն այն դեպքում, երբ որ ճեղքվածք է առաջացել : Հակառակորդները մեր պատմության ընթացքում միշտ էլ շատ են եղել, բայց մարտնչել և պայքարել ենք, ես ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս պատերազմում մենք կարող էինք հաղթել, եթե ոչ հաղթել, ապա մնալ մեր դիրքերում, եթե նույնիսկ 1-2 ուղղությամբ հակառակորդը մխրճվել է, մենք պարտավոր էինք և կարող էինք իրենց կանգնեցնել գոնե լեռնաանտառային պայմաններում՝ Հադրութի, Ջաբրայիլի շրջանում»,-ասաց նա:

Գեներալ-գնդապետը նաև վստահեցրեց, որ դավաճանական հենք մարտավարական և օպերատիվ մարտավարական օղակում չի նկատել, ինչ վերաբերում է իշխանությունների հնարավոր դավաճանությանը, ապա առաջին հերթին պետք է ժողովուրդը գնահատական տա:

««Ժողովրդին են չէ՞ ասել, որ առանց ձեզ հետ խոսելու, առանց ձեր առաջ հաշվետվության մենք ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու, երկրորդը՝ թող Ազգային ժողովն ու պետական կառույցները որոշեն՝ իրավունք ունի՞ որևէ անհատ՝ առանց Սահմանադրության, ԱԺ-ում առանց քննարկումների փաստաթուղթ ստորագրել: Եվ երրորդը՝ դրա համար գոյություն ունեն իրավական մարմիններ, որոնք կարող են այդ ամենը տեղափոխել իրավական հարթություն և այնտեղ մինչև վերջ քննեն, ճշտեն դավաճանություն եղել է, թե ոչ»,-ասաց նա:

Գեներալ-գնդապետը կարևոր համարեց, որ արագ կարողանանք հաղթահարել ստեղծված իրավիճակը:

«Մենք պետք է հասկանանք, որ բարդ ռազմաքաղաքական և հոգեբանական իրավիճակում ենք հայտնվել,իրավիճակից դուրս գալու համար համապատասխան համակարգային քայլեր են անհրաժեշտ թե՛ երկրի ներսում՝ ազգային երաշխիքների և թե՛ միջազգային երաշխիքների ընդլայնման համար: Այդ ամենը պետք է իրականացնի երկրի ղեկավարությունը։ Մեզ այս պահին անհրաժեշտ է այնպիսի ղեկավարություն, ովքեր բացառիկ պրոֆեսիոնալ՝ և՛ տեսական, և՛ գործնական հմտությունների և գիտելիքների տեր պիտի լինեն, նաև այդ պարտվողական հոգեբանությունից դուրս իշխանություն: Այսինքն` ես անցումային կառավարության ձևավորման կողմնակից եմ: Այս ամենը պետք է հասկանան նաև օրվա իշխանությունները, եթե իրենք իրենց աթոռի համար չեն մտածում, պաշտոնի համար չեն մտածում, ապա իրենք պետք է հասկանան, որ ժողովրդին պարտվողական հոգեբանությունից դուրս հանելու ճանապարհը նոր պրոֆեսիոնալ իշխանություններն են»,-մանրամասնեց գեներալ-գնդապետը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս իշխանություններն ի վիճակի չեն համակարգային, փաթեթային լուծումների գնալ:

«Երկրորդ հերթին մեր քայլերը պետք է ուղղված լինեն հոգեբանական այս վիճակից դուրս գալուն: Այսինքն` լուծել սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց տուն-տեղը Արցախում և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։ Մյուսը գերության մեջ գտնվող մեր զինծառայողների խնդիրներին լուծումն է և շուտափույթ իրենց վերադարձի ապահովումը: Ընդ որում ՝ այդ ուղղությամբ ազատ կարող է բանակցել ոչ թե պարտված իշխանությունը, որը նաև հոգեբանական խնդիր ունի ազատ, այլ համարձակ այդ ուղղությամբ կարող են բանակցել նոր իշխանությունները, ովքեր պարտվողական կաղապարից դուրս կգտնվեն: Մյուս առաջնային հարցը մեր անհետ կորած զինծառայողներին վերաբերող խնդիրն է, հուսանք՝ մի օր շատ-շատերին վերադարձած կտեսնենք։ Հասկանալի է, որ կան մարդիկ, ովքեր, երևի թե, զոհված կլինեն: Առաջանային է նաև զոհված, վիրավորված զինծառայողների, կամավորների խնդիրների լուծումը»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ պետությունը պետք է վերադառնա բնականոն գործընթացներին: Ըստ նրա՝ առաջընթացի համար անհրաժեշտ է ճշգրիտ և պլանավորված տնտեսական քաղաքականություն:

«Հաջորդ փաթեթն անվտանգությանն է վերաբերում, բանակին, սահմանային ծառայությանը: Չնայած նրան, որ մենք պարտություն ենք կրել, ոչ թե բանակն է պարտվել, այլ պետությունը, իշխանությունը: Այստեղ իրավիճակից արագ դուրս գալու ամենապատրաստված կառույցը բանակն է, բանակում կա կազմակերպված ուղղահայաց ենթարկվածության կարգապահ աշխատանք: Դրան զուգահեռ պետք է աշխատանք միջազգային ասպարեզում՝ մեր դեմքը բարձրացնելու համար: Վերջին ժամանակահատվածում փորձը ցույց է տվել, որ նաև միջազգային հարաբերություններում սահմանային խնդիրների ճշտման, Արցախի ապագայի հարցը լուծելու համար որոշակի անորոշություն կա: Մեզ համարձակ դիվանագետներ են պետք բանակցային գործընթացը շարունակելու համար: Արցախի հարցը պետք է վերադարձնել Մինսկի խմբի համանախագահության տիրույթ, և ամենակարևորը՝ ռազմաքաղաքական, տարածաշրջանային այս իրավիճակում մեզ պետք է արագ բարձրացնել մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի և նաև մեր հարևանների հետ հարաբերությունները»,-ասաց նա:

Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր«Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան