Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև. «Փաստ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութ պատրաստել սովորել են, իսկ զենք արտադրե՞լ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կպնել զինվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հերոսների ու հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 09.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրք անունով հայտնի օրենքով գողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նոթատետր՝ «ցանց կորչող մտքերի համար». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանում է. անվտանգության հարցն է օրակարգում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՄԱՐՏԻ). Հրաժարական է տվել Կարեն Դեմիրճյանը. «Փաստ» Կրկին մահվան դեպքեր ունենք. իրավիճակը Հայաստանում Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև. «Փաստ» Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 54 հազար դոլարը Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին Ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան. ՊՆ նախկին փոխնախարար Տեսանյութ պատրաստել սովորել են, իսկ զենք արտադրե՞լ. «Փաստ» Արցախից իրազեկում են Ոսկին թանկանում է ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Հայաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կպնել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը 10 նոր որոշում է կայացրել Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. «Փաստ» Պղինձը թանկանում է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իշխանության կոռուպցիոն սխեման կամ երբ կպայթեն Պատրոն Դավիթի ռումբերը

Իրանում և Իրաքում ընթանում են գեներալ Սուլեյմանիի մահվան տարելիցի միջոցառումներ

Իրանի և Իրաքի հազարավոր բնակիչներ մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված ցույցերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թեհրանում ակցիայի մասնակիցները կրում են գեներալի պաստառներն ու դիմանկարները: Նրա հետ միասին ցուցարարները հիշատակում են Իրաքի շիա աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսին, որը սպանվել էր նույն օրը: Քաղաքային իշխանությունները տեղադրել են մի շարք ինստալյացիաներ, որոնք պատկերում են մարդատար ավտոմեքենան, որում հրթիռ է հայտնվում։ Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել Press TV հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդում Է Associated Press գործակալությունը, Բաղդադում երթը կազմակերպվել է մայրուղում, որտեղ Սոլեյմանիին մեկ տարի առաջ հրթիռային հարվածով սպանել էին ամերիկացի զինվորականները՝ հատուկ գործողության ընթացքում: Ճանապարհի եզրերին փակցվել են հանգուցյալի նկարներով պաստառներ, ինչպես նաև կանգնեցվել են երթի մասնակիցներին ուտելիք և ընպելիքներ առաջարկող վրաններ: Անմիջապես սպանության վայրում մոմեր են վառվել։

Սոլեյմանին եղել է ԻՀՊԿ-ի հատուկ ստորաբաժանման հրամանատարը։ Ի պատասխան  Սոլեյմանիի սպանության՝ Իրանը գնդակոծել է Իրաքում տեղակայված ավիաբազան և ռազմական օբյեկտը, որտեղ գտնվել են ամերիկացի զինծառայողներ։

 



website by Sargssyan