Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև. «Փաստ» ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութ պատրաստել սովորել են, իսկ զենք արտադրե՞լ. «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կպնել զինվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հերոսների ու հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 09.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՄԱՐՏԻ). Հրաժարական է տվել Կարեն Դեմիրճյանը. «Փաստ» Կրկին մահվան դեպքեր ունենք. իրավիճակը Հայաստանում Կանգնած ենք ճակատագրական երկընտրանքի առջև. «Փաստ» Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 54 հազար դոլարը Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին Ո՞ւմ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան. ՊՆ նախկին փոխնախարար Տեսանյութ պատրաստել սովորել են, իսկ զենք արտադրե՞լ. «Փաստ» Արցախից իրազեկում են Ոսկին թանկանում է ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց Հայաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ կպնել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը 10 նոր որոշում է կայացրել Ովքե՞ր զինծառայությունից կազատվեն առանց տարկետում ստանալու. «Փաստ» Պղինձը թանկանում է Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Իշխանության կոռուպցիոն սխեման կամ երբ կպայթեն Պատրոն Դավիթի ռումբերը Իտալիայում կարտադրվի «Սպուտնիկ V» պատվաստանյութը. մինչև տարեվերջ կարտադրվի 10 մլն դեղաչափ Հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, 142 առողջացած և 7 մահվան դեպք Հերոսների ու հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ «Փաստ»

Էստոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2021 թվականին Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություններ չի ակնկալում

Էստոնիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ սկսվող տարում Ռուսաստանի հետ հարաբերություններում զգալի փոփոխություններ չեն ակնկալում: Կիրակի այսպիսի դիրքորոշում էր հայտնել արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ուրմաս Ռեյնսալուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի նկատելի՞ է արդյոք ինչ-որ շրջադարձ (Ռուսաստանի հետ) մեր հարաբերություններում՝ հարցի պատասխանը բացասական է,- ասել է նա Kuku ռադիոկայանի եթերում: - Եվ ես դա դրական եմ համարում, այլ ոչ բացասական»:

Կիրակի ավելի վաղ Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին Մոսկվայում ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Ռիյգիկոգուի (Էստոնիայի միապալատ խորհրդարանի) խոսնակ Հեննա Պիլուաասի արտահայտությունները 1920 թվականի Տարտուի խաղաղ պայմանագրի իբր ուժը կորցրած չլինելու մասին միայն արգելակում են ռուս-էստոնական սահմանային համաձայնագրի վավերացումը եւ երկու երկրների հարաբերություններում լրացուցիչ լարվածություն ստեղծում: Պիլուաասը հերթական անգամ այդպիսի կարծիք էր հայտնել ուրբաթ ETV+ հեռուստաալիքի եթերում իր ուղերձի ժամանակ:

Սլուցկին հավելել էր, որ սահմանային պայմանագիրը մինչեւ հիմա երկու պետությունների խորհրդարաններում քննարկման փուլում է: «Պայմանավորվածություն էր եղել այն միաժամանակ վավերացնելու մասին, բայց էստոնացի քաղաքական գործիչների հենց ռուսատյացության գիծն է արգելակել ամբողջ գործընթացը»,- նշել էր նա:

website by Sargssyan