Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Էս իշխանությունները պարզ ցույց են տվել, որ իրենք խաղաղություն պահող չեն»

ԲԼՈԳ

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ես խաղաղության կողմնակից եմ, միշտ։ Ես բոլոր հարցերը բանակցությունների միջոցով լուծելու կողմնակից եմ։ Ես, թույլ տվեք էդպես ասել, "ոչմիզոհական" եմ։ Ես պարզ գիտակցում եմ, որ Թուրքիան, Ադրբեջանը մեր տարածաշրջանից ոչ մի տեղ չեն գնալու, որ թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի արևմուտք մեր ցամաքային ու օդային ճանապարհները միշտ անցնելու են մեր հարևան որևէ երկրի տարածքով, ու որ մենք պետք է կարողանանք կառուցել մեր տարածաշրջանային կյանքը` հիմնվելով սթափ իրողությունների համադրման, սառը հաշվարկի վրա։ Ես ծովի մասին իմ երազանքները պահում եմ իմ երգերում։ Ես հասկանում եմ, որ համակեցության այլընտրանքը մշտական բախումներն ու զոհերն են։
Բայց
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմաններին, ամենևին չի տանում դեպի ամուր խաղաղություն և հարևանություն։ Ամեն օր խախտվում է մեր քաղաքացիների խաղաղ, անվտանգ կյանքի իրավունքը, խախտվում են անձնական սեփականության, տնտեսական իրավունքները, գյուղերում, որոնք այսօր դարձել են ոչ թե սահմանամերձ, այլ "սահմանախրված", հայտնվում են ոչ թե խաղաղ հարևաններ, այլ` զինված անծանոթ անձինք` իրենց անորոշ նպատակներով, մարդիկ լքում են իրենց հայրական տները, այգիները, և նրանց մեծ հաշվով չպետք է հետաքրքրի` պետությունն ո՛ւմ հետ ի՛նչ պայմանավորվածություն ունի, սա կոնկրետ քաղաքացու կոնկրետ իրավունք է։ Սահմանագծումը հարց է, որը պետք է քննարկվեր ու կարգավորվեր միջպետական հանձնաժողովներով, իսկ մինչ այդ մարդիկ պիտի շարունակեին հանգիստ ապրել իրենց տներում, ժամանակ և ընտրություն ունենային` ինչպես, որտեղ շարունակել իրենց կյանքը։
Եթե մենք իրոք գնում ենք խաղաղության հաստատման, եթե իրո՛ք գնում ենք հարևանություն սկսելու ճանապարհով, ապա այն, ինչ այսօր կատարվում է, դրան ամենևին չի նպաստելու։ Մարդկային ողբերգություններ են մեր աչքի առաջ կատարվում, գյուղաբնակները զրկվում են ոչ միայն իրենց տներից ու տնտեսություններից, այլև` անվտանգ ապրելու երաշխիքներից, քանի որ պետության որևէ խոսքի չեն վստահում։
Անվստահության և ունեզրկման վրա խաղաղ հարևանություն չեն կառուցում։ Պետության անունից պիտի բանակցեն մարդիկ, ովքեր հասկանում են իրական խաղաղության գինն ու դրան տանող քայլերը։ Բանակցային սեղանին մեր պետությունը պիտի դնի առաջին հերթին մեր քաղաքացու իրավունքները, ոչ թե անհասկանալի գծեր` անծանոթ քարտեզների վրա արված։ Հակառակ պարագայում սա խաղաղության ժամանակավոր իմիտացիա է ընդամենը։
Ոչ մի ռուս խաղաղապահ մեզ չի օգնի, եթե մենք չունենանք խաղաղապահ իշխանություն։ Էս իշխանությունները պարզ ցույց են տվել, որ իրենք խաղաղություն պահող չեն։ Էնպես որ իրենց հիմիկվա խոսքերը` խաղաղության ու հարևանության մասին, էժան դեմագոգիկ հնարքներ են, որոնք մեզ վրա չափից դուրս թանկ նստեցին և շարունակում են նստել»։
 
Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»