Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ քայլեր պետք է իրականացնեն ՀՀ քաղաքացիները՝ փետրվարի 1-ից... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 27.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ճանաչենք մեր հերոսներին». ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունները Փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացվի Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստումից Թանկարժեք մետաղների գները նվազել են. NYMEX Եվրոպական ինդեքսներն աճել են Այս հայտարարությունն ուղիղ ակնարկ է այն մասին, որ վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ցեմենտի ներմուծումը Հայաստան ժամանակավորապես կարգելվի Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանացել է ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ «Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին Բյուջեի հաշվին գործուղվել են Արցախ, իսկ ձեր վրա ծախել են՝ «ֆռոնտ ենք գնացել» Պուտինն ահազանգում է «բոլորը բոլորի դեմ» պայքարի սպառնալիքի մասին Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական Մի-24-ի մասին գործը վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի շրջանակում

Ռուս հետաքննիչները վերաորակավորել են Ադրբեջանի կողմից Ադրբեջան-Հայաստան սահմանին խոցված ռուսական Մի-24-ի մասին գործն ավելի ծանր հոդվածի շրջանակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

«Քրեական գործը, որն ի սկզբանե հարուցվել էր անզգուշությամբ մահվան հանգեցրած թռիչքների խախտման հոդվածի շրջանակում վերաորակավորվել է ավելի ծանր հոդվածի՝ երկու կամ ավելի անձի կանխամտածված սպանություն»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա պարզաբանել է, որ, եթե առաջին դեպքում նախատեսված էր մինչեւ 7 տարվա ազատազրկում, ապա երկրորդ դեպքում՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում: Ընդ որում՝ այդ որոշումը կայացվել է գործի շրջանակում իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում:

Աղբյուրը դժվարացել է ասել՝ որքան կտեւի քննությունը: «Այդ հարցում կան որոշակի դժվարություններ այն կապակցությամբ, որ կասկածյալները գտնվում են ուրիշ պետության տարածքում»,-նշել է զղբյուրը: Նրա խոսքով՝ հետաքննությունը վարում են Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված ռազմական քննիչները:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել, այն ուղեկցում էր 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյանը: 2 մարդ է զոհվել, մեկը վիրավոր է: Ուղղաթիռը խոցվել է ԼՂ հակամարտության գոտում ավելի քան 100 կմ հեռավորության վրա: Դեպքի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել եւս մեկ զինծառայող:

Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Ադրբեջանը, որը հայտարարել է, որ «սխալմամբ» է խոցել ուղղաթիռը: Բաքուն ներողություն է խնդրել եւ խոստացել փոխհատուցում վճարել:   

Նույն օրը երեկոյան ստորագրվել է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարությունը ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ:

website by Sargssyan