Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը ցուցադրում է այդ երկրի մտադրությունը շարունակել զարգացնել ռազմական միջուկային ծրագիրը, եւ խոստացել է, որ հրեական պետությունը թույլ չի տա Իրանին ստեղծել միջուկային զենք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Իրանի որոշումը շարունակել խախտել ստանձնած պարտավորությունը, բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը եւ զարգացնել արդյունաբերական հզորություն ուրանի ստորգետնյա հարստացման համար չի կարելի բացատրել ոչնչով, բացի ռազմական միջուկային ծրագիրը զարգացնելու իր մտադրության հետագա իրացմամբ: Իսրայելը թույլ չի տա Իրանին ստեղծել միջուկային զենք»,-գրել է Նեթանյահուն թվիթերյան իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ այսօր Իրանը հայտարարել է 20 տոկոսով ուրանի հարստացնելու մասին:
Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խարհրդարանի նախաձեռնած օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում հարստացնել ուրան 20 եւ ավելի տոկոսով (այդ չափը համարվում է զենք ստեղծելու համար անհրաժեշտ):