Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը պետական գաղտնիք չէ. տվյալները մաս-մաս տալով՝ իշխանությունը փորձում է հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ. Լ. Ալավերդյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Զոհերի, գերիների, անհետ կորածների թիվը երբևէ պետական գաղտնիք չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի այն պնդմանը, թե չի կարող հայտնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների, անհետ կորած և նահատակված հայ զինվորականների թիվը, քանի որ դա պետական գաղտնիք:

Նա ընդգծեց՝ պետությունը նոյեմբերի 9-ին՝ փաստաթուղթը ստորագրելուց առաջ պետք է պահանջեր ժամանակ, որ դուրս բերվեին այն բոլոր զինծառայողները, որոնք գտնվում էին Ադրբեջանին հանձնվող տարածքներում:

«Ինքս դեռ նոյոմբերի 10-ին վրդովմունքս հայտնել եմ, որ, կարծես թե, ավելի մեծ նշանակություն են տվել հողերին, քան մարդկանց: Այդ փաստաթղթում զրոյացված է  մարդու կյանքի գինը: Դա աններելի է փաստաթուղթն ստորագրած բոլոր երեք կողմերի համար»,-ասաց նա:

Ըստ Ալավերդյանի՝ պետությունը պետք է ունենար զորակոչվածների, վերադարձածների, ներառյալ՝ վիրավորներինը, ինչպես նաև զոհվածների թիվը, որոնք հայտնաբերվել են: «Այդ դեպքում զորակոչվածների մեջ հստակ ցուցակով անուն առ անուն կերևար՝ ովքեր են անհետ կորածները: Այստեղ թերացումն ուղղակի աչքի է զարնում»,-նշեց նա:

Ալավերդյանն ընդգծեց՝ թեև ինքը չի ուզում քաղաքականացնել անհետ կորածների, զոհված զինծառայողների, գերիների հարցը, բայց իշխանությունները, կարծես, քաղաքականացնում են:

«ՀՀ ներկա իշխանություններն առաջինը չեն մարդկության պատմության մեջ, որոնք մաս-մաս, հատվածական տրամադրելով զոհերի, գերիների մասին տեղեկությունները՝ փորձում են իրենցից հեռացնել հանրային դժգոհությունը, որը կարող է զանգվածային բնույթ ստանալ: Պետք է լինել հետևողական տեղեկութունների տրամադրելու հարցում: Դա պետության պարտավորությունն է: Եթե պետությունը չի ուզում լայն հանրությանը հայտնել այդ տեղեկությունները, առնվազն բոլոր ծնողները պետք է տեղեկացված լինեն, մինչդեռ այն բողոքները, որ լսում ենք մինչ այժմ, միանշանակ վկայում են, որ դա մինչև հիմա չի արվել»,-ասաց նա:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ պետությունը, պատկան կառույցները պարտավոր են ուշադրություն դրսևորել նաև Արցախյան նախկին պատերազմում անհետ կորած անձանց գտնելու, նրանց ընտանքիներին աջակցելու հարցում:

«Պետական մարմինները պարտավոր են նույնչափ զբաղվել թե՛ նախկին, թե՛ այս պատերազմի ընթացքում անհետ կորածների հարցով, նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով»,-ասաց նա:

Ալավերդյանը նկատեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե նոյեմեբերի 9-ից հետո գերեվարված զինծառայողները ոչ թե գերիներ են, այլ ահաբեկիչներ, որովհետև զենքը ձեռքերին՝ հայտնվել են զինադադարը հայտարարելուց հետո: «Ալիևը չարաչար սխալվում է, նրա հայտարարությունը հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է»,-ընդգծեց ՀՀ առաջին ՄԻՊ-ը:

Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև