Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Ալիևը շտապում հանդիպել Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տարատեսակ աղբյուրներ հայտնում են, որ առաջիկա օրերին Մոսկվայում  սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև գագաթնաժողով։ Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն օրերս, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է եռակողմ բարձրաստիճան հանդիպում, որի հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11–ը, թեև գործակալությունը նաև նշել էր, որ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չունի։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միտումներից, այս հանդիպմամբ, կարծես, առավելապես հետաքրքրված է Ադրբեջանը, որը հետաքրքրված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ամրապնդմամբ և արագ առարկայացմամբ, քանի որ մի շարք վտանգներ է տեսնում և կանխատեսում։

Դրանցից առաջինն, ըստ նրա, այն է, որ ակնկալվում է՝ Արևմուտքը, մասնավորապես՝ Մինսկի խումբը, հակախաղ է սկսելու այս հայտարարության դեմ, որի նախերգանքի ականատեսը եղանք դրա ստորագրումից անմիջապես հետո, երբ արևմտյան արտգործնախարարները սկսեցին մեղադրել Ռուսաստանին այս հարցով Թուրքիայի հետ համագործակցելու, ինչպես նաև հայտարարության բովանդակության մասին չտեղակացնելու մեջ։

«Չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ քայլեր կնախաձեռնեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, սակայն հայտարարության վերջնական ամրապնդումից հետո դրանք ևս գուցե չեզոքանան կամ նրանց գործունեության դաշտն է՛լ ավելի նեղանա, այդ պատճառով շտապում են, քանի դեռ տոներից հետո ակտիվ աշխատանքը չի վերսկսվել։

Ինչպես գիտենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը և ընդհանրապես Արևմուտքն այս հայտարարությունից հետո հակամարտության արևմտյան օրակարգի փնտրտուքի մեջ են, որը թույլ կտա Արևմուտքին ինչ-որ դերակատարություն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում և միանշանակ այդ ուղղությամբ քայլեր են լինելու։ Հայտնի է նաև, որ ՌԴ-ն դեմ չէ Մինսկի խմբին և դիտարկում է աշխատանք այդ ձևաչափի շրջանակում, սակայն հարց է, թե երբ և ինչ հարցերի շուրջ։ Այսինքն՝ կոնսենսուս է հարկավոր։

Բացի այս ամենից, Իսրայել-Իրան հարաբերություններում է լարվածություն սպասվում, այդ դեպքում զարգացումները կարող են տարածաշրջանի համար ցավալի լինել, ամեն դեպքում փորձագետները շարունակում են այս թեման ուշադրության կենտրոնում պահել, լարվածության դեպքում դիվանագիտական գործընթացը և պատերազմի արդյունքները կարող են կրկին հայտնվել Ադրբեջանի տեսանկյունից վտանգի տակ»,- ասաց Տարասովը։

Նրա կարծիքով, Բաքուն կփորձի ստեղծված իրավիճակը, հաղթողի դիրքերը հնարավորինս ամրապնդել և շահույթներ ստանալ իրավիճակից, քաղել այն, ինչ հնարավոր է։

Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է ընդամենը հրադադարի հայտարարություն և դա կարող է ամրապնդվել տարատեսակ ձևաչափերի փաստաթղթերով։ Նրա խոսքով, Ալիևը շտապում է նաև հայաստանյան ներքաղաքական զարգացումների պատճառով, քանի որ Փաշինյանի ներքին դիրքերը թուլացած և անկայուն են, իսկ Բաքվում հասկանում են, որ հայտարարությունն ամրապնդող այլ փաստաթուղթ կարող են ստորագրել միայն Փաշինյանի հետ, իսկ այս հայտարարությունից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի ու հետպատերազմյան հետևանքների ֆոնին Փաշինյանին դա անելը բարդ է։

«Իրավիճակն Ալիևի համար ավելի հեշտ է, քանի որ պատերազմից հետո, հաղթանակից հետո նրա միակ խնդիրը դա պահպանելն է և այն ձևաչափում, որով այն ամրագրվել է։ Սա հաշվի առնելով, եթե նման հանդիպում իսկապես կայանա, ապա դրա բովանդակությունը բավականին հետաքրքիր է լինելու»,- ասաց Տարասովը։

Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը Ռուսաստանը խիստ մտահոգված է տարածաշրջանում լարվածության սրմամբ․ Պեսկով Brent-ը թանկացել է մինչև 90,7 դոլար մեկ բարելի դիմաց Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ջուր չի լինի Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Շոլցին Պլանային անջատումներ՝ 10։00-ից Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Իսրայելական բանակը հայտարարություն է տարածելՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ուկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ են հայտարարել Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Մակրոնը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակիչի օրը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա - Վարշավյան փողոց խաչմերուկում Ողբերգական ավտովթար՝ Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին հիվանդանոցում է Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելՏոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի հայ քանդակագործի քանդակըԻրանի հարձակումից հետո Իսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում. CNNՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում«Ուրալի ղեկին որդիս է եղել. նստացրել են, ասել են՝ քշի». վթարից տուժածի մայրը դաժան մանրամասներ է hայտնում5 մեդալ` բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունիցԱրտառոց դեպք՝ Հայաստանում. մկրտության արարողության մասնակիցները հնչեցրել են հայհոյանքներ ու միմյանց հարվածելՊետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի դեմ պատժամիջոցների հարցը Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանԱրենիի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդները հայտնաբերվել են