Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այդ խեղկատակին պետք է ասել՝ այդ զրո կետը պետք է ունենաս, որ սկսես։ Ինքը մինուսային ու բացասական թվերի վրա է բերել Հայաստանը, կործանման է հասցրել»

ОБЩЕСТВО

Հայաստանը, անվտանգային խնդիրներից զատ, հայտնվել է նաև տնտեսական մեծ աղետի մեջ և, ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի, բոլորի համար էլ արդեն հասկանալի է, որ այսօր մեր երկիրը ո՛չ տնտեսություն ունի, ո՛չ կառավարություն։

«Հիմա ինչի վերաբերյալ պետք է խոսենք՝ չեմ հասկանում։ Անկեղծ, ես չեմ էլ ուզում անդրադառնալ Կառավարության արած հիմարություններին՝ կապված տնտեսության հետ։ Տնտեսագիտության հետ նույնիսկ կապ չունի այն, որ ՀՀ-ում աշխատավարձն ու թոշակներն առանց բարձրացնելու՝ բարձրացնում են ուսման վարձն ու բժշկական ծառայությունների գները, սա զուտ տրամաբանության հարց է։ Նորմալ գործող տնտեսության պայմաններում կարելի էր առանձին հարցեր ու խնդիրներ քննարկել, լուծումներ գտնել, բայց այսօր որևէ բան իր տեղում չէ։ Ով սկսի նման բաների մասին խոսել, ամենավերջին դիլետանտը պետք է լինի կամ իր չեղած ինտելեկտը պետք է ցույց տա։ Մենք հիմա բացարձակ աղետի մեջ ենք՝ բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակից դուրս գալու ելքեր կան, այդ ճանապարհները տեսնում են, ամեն օր իր թիմի հետ աշխատում են և այդ ուղղությամբ քննարկումներ անցկացնում։

«Սա մեր երկիրն է և չենք կարող կողքից նայել, թե ինչ է կատարվում, կամ հեռակառավարման վահանակով ալիքներ փոխենք, մենք մեր գործն ենք անում, լուրջ մարդն իր գործով պետք է զբաղվի։

Խեղկատակներ և անբարոյականներ, եթե հարցնեն, ինչո՞ւ է այս մարդն անբարոյականություն թույլ տվել իրեն, չեք կարողանա բացատրել, թե ինչու, եթե մարդը բարոյական է, հաստատ այդ ամենը չի կարողանա հասկանալ։ Իրենք որևէ բարոյական նորմ չունեն, մոռանանք, թե ժողովուրդն իրենց ինչ պիտակներ է կպցնում։ Այս ամենը կշարունակվի այնքան, որքան մենք բոլորս դա թույլ տանք ու հանդուրժենք, մարդուն վիրավորում են այնքան, որքան ինքն է թույլ տալիս։ Մեզ բոլորիս հիմա վիրավորում են, որքան մենք հանդուրժենք, նրանք այդքան կլինեն իշխանության ղեկին»,- հավելեց Թաթուլ Մանասերյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ շատ գործարարներ, որոնք արտերկրից եկել ու բիզնես գործունեություն են ծավալել Հայաստանում, իրենց բիզնեսը տեղափոխեն այլ երկիր, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառում, պարզապես այն մարդիկ, որոնք ավելի համառ կլինեն ու կկարողանան դիմանալ դժվարություններին՝ կմնան Հայաստանում։

«Հիմա կաթվածահար վիճակ է, եթե տնտեսությունը կաթվածահար է, նշանակում է՝  բիզնես չունենք, և այդ պայմաններում ովքեր աշխատում են, նրանց պետք է հերոսի կոչում տան։ Կան գործարարներ, որոնք բարոյական են, նրանց փողից զատ՝ ավելի մեծ արժեքներ են հետաքրքրում, դրա համար էլ իրենք ատամները սեղմած աշխատում են և հարկ եղած դեպքում օգնում կառավարություն կոչվածին։ Այդուհանդերձ, բիզնեսի որևէ նորմալ ու օրինաչափ զարգացում Հայաստանում չկա, այդ պատճառով էլ ամեն ինչ էլ հնարավոր է»,- շեշտեց նա։

Թաթուլ Մանասերյանը նաև ընդգծեց, որ, եթե ներկայիս կառավարությունը հեռանա, ապա անձամբ ինքը և իր թիմը կկարողանան սեղմ ժամկետներում իրավիճակը շտկել։

«Մենք նախ պետք է գանք զրոյական կետի, քանի որ խեղկատակ վարչապետն ասում էր, որ զրոյից պետք է սկսենք․ այդ խեղկատակին պետք է ասել՝ այդ զրո կետը պետք է ունենաս, որ սկսես։ Ինքը մինուսային ու բացասական թվերի վրա է բերել Հայաստանը, կործանման է հասցրել։ Ամոթ է, որ Հայաստանը, որն ունի 2,5 մլն ազգաբնակչություն, այս վիճակում է, մենք մեր կենսափորձով, իմացությամբ և հստակ քայլերով կարող ենք ստեղծել աշխատատեղերի ավելցուկ, սա ցնորք չէ։ Մարդիկ լավ գիտեն, թե ինչ հստակ բաներ եմ ասում, և իմ որևէ խոսք առանց հիմնավորման չի եղել, Հայաստանը կունենա աշխատատեղերի ավելցուկ, սա նշանակում է, որ մեր երկիր կգան աշխատելու։ Իրավիճակից դուրս գալու քայլերի մասին չեմ խոսի, օդում կրակել չեմ սիրում, ես պատերազմում էլ եմ եղել, ո՛չ այդ ժամանակ եմ օդ կրակել, ո՛չ էլ քաղաքացիական կյանքում, դրա մասին հաստատ կիմանաք։

Ի դեպ, մենք ներքին ու արտաքին բոլոր վտանգները հաշվարկել են, չի կարելի դրանք անտեսել ու հորթի հրճվանքով ասել՝ ամեն ինչ հնարավոր է։ Բավականին ծանր աշխատանք կա անելու»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию