UFC 257. Արման Ծառուկյանը հաղթեց ու այն նշեց եռագույնով ՍՊՈՐՏ
Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչով է զբաղվում Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 25 000-ը Apple-ը սկսում է զարգացնել ծալվող iPhone-ը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձ Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են. Միհրան Հակոբյան Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին՝ շնորհակալություն հայտնելու տունդարձի համար «Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից». Վարդան Ոսկանյան «Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում». ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել Մանուել Նոյերի պատմական ռեկորդը Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. սկսել են հասկանալ` Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք...տաղանդից.Մհեր Մկրտչյան Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ նույնպես կարող են տարածել վիրուսը. բրիտանացի պրոֆեսոր Մասնագետը նախազգուշացրել է անլար ականջակալների վտանգների մասին Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է. կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել. Դմիտրի Եվստաֆև «Շուշին ոչ թե ընկել է, այլ Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով»․ Կուրղինյան

Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն. Անդրանիկ Թևանյան

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար: Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Խփե՞լ, թե՞ դատել Նիկոլ Փաշինյանին. յո՞ երթաս, Հայաստա՛ն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ։

Թևանյանը, մասնավորապես, գրել է․

«Եկեք իրերն անվանենք իրենց անուններով և խոսենք բաց տեքստով:

Նոյեմբերի 9-ից հետո մեզ մոտ ստեղծվել է անբնական, պայթյունավտանգ ու անտրամաբանական իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը մեզ տարավ պատերազմի ու կապիտուլյացիայի, բայց նոյեմբերի 9-ից հետո ինքնասպան չեղավ ու հրաժարական չտվեց:

Նրա հեռացման ու նոր կառավարության ձևավորման պահանջով քաղաքական պայքարը դեռ չի հասել արդյունքի: Նիկոլը, վախից կամ այլ մոտիվացիայից ելնելով, մնում է աթոռից կառչած: Դա նյարդայնացնում է արժանապատիվ ու պետականամետ քաղաքացիներին՝ գցելով նրանց ծայրահեղության գիրկը:

Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ձևավորել է իր ֆիզիկական ոչնչացման հանրային պահանջ: Մարդկանց մի ստվար հատված քաղաքական ուժերից պահանջում է բառիս բուն իմաստով խփել Փաշինյանին: Ու որքան քաղաքական լուծումներն ուշացած կամ անարդյունավետ լինեն, այնքան մեծանալու է Փաշինյանի ֆիզիկական ոչնչացման պահանջը: «Վճռական գործողություններ», «հերիք է միայն խոսեք, ավելի լավ է կոնկրետ գործ արեք» ձևակերպումների տակ իրականում Փաշինյանին խփելու պահանջն է:

Ընդդիմությունը դժգոհ է, որ մեր քաղաքացիները զանգվածաբար դուրս չեն գալիս փողոց ու միայն տանը նստած պահանջում են վճռականություն, իսկ քաղաքացիները դժգոհում են, որ ընդդիմությունը քաղաքական ճանապարհով կամ վճռական գործողություններով (նկատի ունեն Փաշինյանին վերացնելը) չի կարողանում հարցին լուծում տալ: Առաջանում է փակուղի: Պետությունն անտերության է մատնվել: Կապիտուլյացիան շարունակվում է՝ շագրենու կաշվի նման փոքրացնելով Հայաստանը:

Ի դեպ, «Իմ քայլի» պատգամավորները, չմասնակցելով Փաշինյանին քաղաքական-սահմանադրական ճանապարհով հեռացնելու գործընթացին կամ չնախաձեռնելով այդպիսի գործընթաց, ևս նպաստում են ցնցումային սցենարի պահանջարկի մեծացմանը:

Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, կողմնակից չեմ Փաշինյանի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարին: Դա մեծ նվեր կլինի իրեն ու իր դրսի տիկնիկավարներին:

Ես կողմ եմ, որպեսզի դավաճանը դատվի և իր աչքերով տեսնի մեր երկրի վերածնունդը, ինչն անհամեմատ մեծ պատիժ կլինի իր ու մեր թշնամիների համար:

Հունվարի 11-ը կարող է նոր «նոյեմբերի 9» դառնալ՝ հնարավորություն չտալով խնդիրն, այդուհանդերձ, լուծել քաղաքական ճանապարհով: Յո՞ երթաս, Հայաստա՛ն»։

website by Sargssyan