Ադրբեջանաբնակ ուդի-քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները այցելել են Դադիվանք Սուրբ Ծննդյան տոնի առիթով, որտեղ կատարել են կրոնական արարողություն։ Այս մասին հրապարակումներ են հայտնվել ադրբեջանական մամուլում։ Ուդի-քրիստոնյաները Դադիվանք այցելել էին նաեւ դեկտեմբերին, անցկացրել այնտեղ մի քանի ժամ։