UFC 257. Արման Ծառուկյանը հաղթեց ու այն նշեց եռագույնով ՍՊՈՐՏ
Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ղարաբաղ է վերադա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 25.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ֆրանսիան, Չեխիան եւ Լեհաստանը կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը ԶԼՄ-ները հայտնել են, թե ինչով է զբաղվում Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո Թուրքիայում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը գերազանցել է 25 000-ը Apple-ը սկսում է զարգացնել ծալվող iPhone-ը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող անձ Հայրենիք ծախած վիժվածքին ծառայող բոլոր դեսպանները դավաճանի հանցակիցներն են. Միհրան Հակոբյան Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին՝ շնորհակալություն հայտնելու տունդարձի համար «Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից». Վարդան Ոսկանյան «Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում». ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել Մանուել Նոյերի պատմական ռեկորդը Փաշինյանի թիմում խուճապն ուժեղանում է. սկսել են հասկանալ` Փաշինյանը փրկում է միայն իրեն ու իր գաղտնիքներն իմացողներին. Արամ Գաբրիելյանով Մի վախեցեք իշխանավորներից` նրանք չեն կարող զրկել մեզ մեր գիտելիքներից, փորձից, եթե ունենք...տաղանդից.Մհեր Մկրտչյան Շղթայական ավտովթար Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել են 9 ավտոմեքենա Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդիկ նույնպես կարող են տարածել վիրուսը. բրիտանացի պրոֆեսոր Մասնագետը նախազգուշացրել է անլար ականջակալների վտանգների մասին Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան Դարձել ենք ռեսուրս պետություն այլոց ձեռքում և մեզ մաշացնելու են այնքան մինչև դադարենք որպես պետություն գոյություն ունենալ. Հովհաննես Ավետիսյան Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է. կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է Հայաստանի դեմ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնել. Դմիտրի Եվստաֆև «Շուշին ոչ թե ընկել է, այլ Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով»․ Կուրղինյան

Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրել է.

«Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:

Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:

Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։

Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։

Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։

Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։

Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում:

Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:

Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։

Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։

Հ.Գ. նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից»։

website by Sargssyan