Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մահացել է Պետդումայի պատգամավորը Թուրքիայում խորտակված ռուսական բեռնանավի երեք նավաստի է փրկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ Շուշիի քաղաքապետ Բաց և փակ տարածքներում հանդիսություններ իրականացնելու սահմանափակումները հանվել են Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես Ինտրիգներ՝ կառավարության շենքում. DJ-ը կազատվի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն Օդի ջերմաստիճանը հունվարի 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի. CNN ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Որևէ ԱԱԾ երբեք չի կարող ընդունել կոնկրետ անձի՝ իր գործակալ լինելու հանգամանքը «Կյանքում ամենաթանկ բանն ապրելն ա»․ Շանթը զոհվել է առաջին հրադադարի օրը՝ թշնամու առաջին հարվածից Բայերը չի ցանկացել վաճառել իր հարձակվողին Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են անում. ուղիղ Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի

Ինչու էին լարված Պուտինն ու Ալիեւը. Մեծ տապալման շեմին

lragir.am-ը գրում է

Ինչու էին մոսկովյան հանդիպմանը լարված Պուտինն ու Ալիեւը՝ այս հանգամանքը շատերն են նկատել: Պատճառները շատ են: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ցանկալի հնազանդությունը պարտադրվող եռակողմ համաձայնագրերին Մոսկվային ու Բաքվին իրականության մեջ կանգնեցնում է անխուսափելի խնդիրների առաջ: Բանն այն է, որ որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանը եռակողմ համաձայնությունների երաշխավորն ու «հավասարակշռողն» է, բայց Հայաստանի հաշվին համաձայնությունները չեզոքացնում են այս հանգամանքը՝ դրանից բխող խնդիրներով:

Առայժմ օդում կախված են մնում խաղաղապահների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի հարցերը: Խաղաղապահների տեղակայման պայմանագիրը Բաքուն չի ստորագրել, իսկ օդանավակայանի գործարկման հարցը կարող է լուծվել Բաքվի թույլտվությամբ: Օդանավակայանի գործարկումը ռուսական բազավորումն Արցախում լիարժեք կդարձներ:

Գերիների, հաղորդակցությունների հարցերն անկասկած կապված են այս խնդիրների հետ, սակայն Երեւանն ընդամենը դեկոր է այս հարցերում: Պուտինը Մոսկվայի եռակողմ հանդիպմանը «չլուծված» հարցերի կապակցությամբ մի կողմից մխիթարում էր Փաշինյանին, մյուս կողմից փորձում դրանք դարձնել Բաքվի հետ առեւտրում որոշակի լծակ: Սակայն Ռուսաստանը չափազանց հեռուն է գնացել թրքահաճ իր քաղաքականության մեջ՝ նման հարցերում Բաքվի վրա ազդելու համար:

Ռուս խաղաղապահներն այսպիսով մնում են օդում կախված, նրանց ներկայության միակ լեգիտիմ հիմքն առայժմ Հայաստանի ստորագրությունն է: Սա եռակողմ հայտարարությունների միակ ականը չէ Մոսկվայի ու Բաքվի տակ, սակայն այս եւ մյուս հանգամանքները, որոնց պարբերաբար անդրադառնում ենք, հայկական կողմը չի օգտագործում:

Համարժեք քաղաքական համակարգն ու մեդիան նույնիսկ հակահայ եռակողմ հայտարարությունը կդարձնեին արդյունավետ զենք՝ այն շրջելով դրա հեղինակների դեմ: Դրա բացակայության պայմաններում նույն խաղաղապահները մնում են Հայաստանի հաշվին զիջումների գնով:

website by Sargssyan