Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռազմավարական խաղ Անդրկովկասում. ինչի՞ շուրջ են պայմանավորվել Պուտինը, Ալիևը և Փաշինյանը. riafan.ru

МЕЖДУНАРОДНОЕ

Ռուսական Լուրերի դաշնային գործակալությունը (riafan.ru) հրապարակել է Южный Ветер տելեգրամյան ալիքի նոր հոդվածը, որում անդրադարձ է արվել երեկ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, Թուրքիայի մասնակցությանը ԼՂ համակարտության կարգավորման հարցում, ինչպես նաև հարակից հարցերի:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք վերլուծական հոդվածը.

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել հունվարի 11-ին Մոսկվայում`ռազմավարական որոշումներ կայացնելու համար, համաձայնեցնելու Կովկասում տրանսպորտային ուղիների վերջնական արգելափակումը: Եվ չնայած վերջում ստորագրվեց միայն դեկլարատիվ փաստաթուղթ, այն է՝ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը, հանդիպումը միանշանակորեն զարկ է տալիս տարածաշրջանի վերափոխման նոր գործընթացների:

Տելեգրամյան ալիքի՝ կայացած բանակցությունների արդյունքների գործնական վերլուծությունների համաձայն՝ 2021 թվականը կրկին փոփոխություններ կբերի Կովկասում:

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Նախապատրաստական գործընթացներ Սոչիում և հատուկ ծառայությունների աշխատանք

Երեք երկրների ղեկավարների ծրագրված հանդիպման առաջին տեղեկությունները սկսեցին տարածվել 2020-ի վերջին, բայց պաշտոնական գերատեսչությունների կողմից դրանք չէին հաստատվել: Այնուհետև, Սոչիում տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը ՝ Լեռնային Ղարաբաղում «ժամացույցները համապատասխանեցնելու համար»:

Այնուհետև տարածաշրջանում, հատկապես սահմանամերձ գոտիներում անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվեց լրացուցիչ միջոցառումների շարք:

Դեկտեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի և նրա հայ և ադրբեջանցի գործընկերներ Արմեն Աբազյանի և Ալի Նագիևի հանդիպումը:

Իսկ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելեց Ադրբեջան:

Դրանից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2021 թ.-ի առաջին օրերը նվիրված էին սահմանի սահմանազատման վերջին հարցերի կարգավորմանը: Միևնույն ժամանակ, աշխատանքի զգալի մասը վստահվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությանը, որն այժմ վերահսկում է Հայաստանի սահմանը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ:

Վերջակետը դրվեց հունվարի 8-ին և 10-ին Արարատի մարզի Երասխ համայնքին հարող չեզոք գոտում և Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումից հետո, որի ընթացքում կրկին քննարկվեց գերիների փոխանակման հարցը, անհայտ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքները, բայց ամենակարևորը`սահմանը հատելու կարգը:

Այսպես, երկրների ղեկավարները պայմանավորվեցին անձնական հանդիպման շուրջ՝ քննարկելու և հետագա առանցքային որոշումներ կայացնելու տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ:

Գոհ Ալիև և սափրված Փաշինյան 

Հանդիպման վերաբերյալ տեղեկատվական հարթակներում ամենաակտիվը, անշուշտ, հայկական կողմն էր:

Տարբեր լրատվամիջոցներ լի էին հաղորդագրություններով, որ Փաշինյանը կրկին պատրաստվում է մահաբեր պայմանագիր ստորագրել Երևանի համար: Որոշ ցուցարարներ պատրաստվում էին ընդհանրապես փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու, որ Փաշինյանն ինքնաթիռ բարձրանա:

Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը անհապաղ չեղյալ են հայտարարվելու Հայաստանում նոր իշխանության հաստատումից հետո:

Այնուամենայնիվ, հանդիպումը տեղի ունեցավ ըստ ժամանակացույցի և տևեց բավականին երկար՝ մոտ չորս ժամ:

Վլադիմիր Պուտինը նախ հանդիպեց գործընկերների հետ նույն սեղանի շուրջ, ապա անձնական հանդիպում ունեցավ յուրաքանչյուրի հետ:

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Այստեղ կարևորագույնը համատեղ հայտարարության հրապարակումն էր, որում կողմերը հաստատեցին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի հաջող իրականացումը և խոստացան ակտիվացնել Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին 9-րդ կետի իրականացումը:

Սահմանվել են սեղմ ժամկետներ: Այսպես, Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչև հունվարի 30-ը, իսկ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացվի իրադարձությունների մանրամասն ճանապարհային քարտեզը:

Ենթադրական առումով յուրաքանչյուր կողմի համար կա շահավետ իրավիճակ, որը պայմաններ կստեղծի ազգային տնտեսությունների աճի համար, որոնք լուրջ հարվածներ են ստացել կորոնավիրուսի համավարակի և ռազմական գործողությունների պատճառով: 

Խոսելով այլ երկրների ներգրավվածության մասին՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը նկատի ուներ Իրանը: Ջուղայից ՝ երբեմնի ամենամեծ հանգույցային կայանից, մասնաճյուղի գործարկումը հիմնովին փոխում է երկաթուղու մասնաճյուղի դերը Հայաստանի համար, քանի որ բացի Իրանից Հայաստան ուղևորվող բեռներից, կան նաև տարանցիկ բեռներ, որոնք Իրանից տարանցվում են Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի նավահանգիստներ: Այս սցենարում Հայաստանը սկսում է խաղալ տարանցիկ երկրի դեր:

Թուրքիան լոբբի՞նգ է անում բրիտանական մեկ այլ ծրագրի վրա

Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղիների ապագա ապաշրջափակման համատեքստում շատ հետաքրքական է մեկ կետ: Դեռ 2014-ին Եվրամիությունն ու բրիտանական Conflict pool կազմակերպությունը ֆինանսավորեցին Կարս-Գյումրի-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղային կապի հնարավոր վերականգնման ուսումնասիրությունը: Այն որպես հիմնական խնդիր նշում է Հարավային Կովկասի հակամարտության ներուժը, ինչպես նաև մանրամասնում է, որ նախագիծը տնտեսապես ձեռնտու է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, ուստի այն կարող է օգնել խաղաղ կարգավորմանը:

Եվ ահա այդ ուսումնասիրությունից չորս տարի անց, Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, և երկու տարի անց հակամարտության լուծումը դուրս եկավ «մեռյալ կետից», և կողմերը սկսեցին խոսել առևտրային ուղիները վերականգնելու մասին:

Հիմնադրամի գնահատականներով, որոնք իրականացվել են վեց տարի առաջ, երկաթուղային կապի վերակառուցման ծախսերը պետք է կազմեն 430 միլիոն ԱՄՆ դոլար. այդ գումարը կփոխահատուցվեր 10-12 տարվա ընթացքում, ինչը լավ ցուցանիշ է համարվում:

Ռուսաստանի ռազմավարական քայլը ապագայի համար

Стратегическая игра в Закавказье: О чем договорились Путин, Алиев и Пашинян

Ռուսաստանի համար, տրանսպորտային բոլոր նախագծերի իրականացմանն ակտիվ մասնակցությունից բացի, կա նաև մեկ այլ դրական պահ՝ պայմաններ են ստեղծվում Վրաստանի մեկուսացման համար:

Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերի միացումը փաստացի կարժեզրկի Վերին Լարսով անցնող ճանապարհը, հետագայում նաև կնվազեցնի երթևեկությունը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղով, որի կառուցումը ֆինանսավորվում էր Վրաստանի կողմից`Ադրբեջանի վարկի հաշվին:

Շատ կարևոր է, որ դա տեղի է ունենում Վրաստանի ստվերային առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքականությունից փաստացի դուրս գալու ֆոնին, ինչը, ամենայն հավանականությամբ,  ետնաբեմային համաձայնությունների արդյունք է ընդդիմության հետ, որն անհամբեր սպասում էր ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուն և ամեն կերպ արգելափակում էր նոր խորհրդարանի գործունեությունը:

Այսպիսով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացումից բացի, ձեռք բերված պայմանավորվածությունները նաև ուժեղ կանխարգելիչ քայլ են Թբիլիսիում իշխանության գալ ցանկացող արմատական ուժերի դեմ պայքարում: Ավելին, երկաթուղային տարանցման զարգացման համատեքստում Վրաստանի համար կստեղծվի լուրջ հիմք`մտածելու Աբխազիայի տարածքով ապրանքների անցումը թույլ տալու մասին: Հաշվի առնելով սիներգիստական նախագծեր կառուցելու Մոսկվայի և Անկարայի ցանկությունը, այս տարբերակը, անշուշտ, կքննարկվի»:

Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина