«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակներ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սա մի մեծ հա­մա­կարգ­ված ծրա­գիր էր»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նում վե­րաց­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե վե­րա­կանգ­նել այն, ինչ բաց ենք թո­ղել, այլ աշ­խա­տել... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային աջակցություն․ ՀՀ ՄԻՊ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ դեպք՝ Կոտայքում. հայր ու որդի դանակահարված վիճակում տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ Հաջող արեց, երևի զգում էր, որ էլ հաջող չի անելու․․. Դա եղավ մոր ու որդու վերջին հրաժեշտը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. «DataLeaks» Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից․ Միքայել Մինասյան Բայդենի վարչակազմը Ռուսաստանին առաջարկում է հինգ տարով երկարաձգել СНВ պայմանագիրը Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Բոլոր «հողատուապաշտներին», «գրանտակերներին» ու «սորոսականներին»…». Էդուարդ Շարմազանով Տղամարդը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը (տեսանյութ) Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել (լուսանկար) «Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան «Հուսով եմ` Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային. թուրք գեներալ Հարցը հետևյալն է՝ ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկելո՞ւ է ՌԴ ռազմավարական գործընկեր, թե՞ ոչ. Իրակլի Մենագարիշվիլի

Մոսկվայում կայացել է Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. ինչ է քննարկվել

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր միջազգային իրավական ոլորտում հետագա շփումների ձևավորման, դրա համար անհրաժեշտ պայմանների, ինչպես նաև արդիական մի քանի հարցերի շուրջ քննարկման ծավալումը:

Այդ շրջանակներում որպես միջազգային իրավական գործակցության ծավալման երաշխիք՝ Արթուր Դավթյանը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը կարևոր երաշխիք կհանդիսանա եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար:

Այս իմաստով Արթուր Դավթյանը բարձրացրել է նաև տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, դրա դեմ ընդհանուր պայքարի խնդիրը:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ վերը նշված, ինչպես նաև իրավական բնույթի այլ խնդիրների շուրջ քննարկումներն աշխատանքային ռեժիմով շարունակելու վերաբերյալ:

website by Sargssyan