«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակներ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սա մի մեծ հա­մա­կարգ­ված ծրա­գիր էր»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Հա­յաս­տա­նում վե­րաց­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ոչ թե վե­րա­կանգ­նել այն, ինչ բաց ենք թո­ղել, այլ աշ­խա­տել... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. «DataLeaks» Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Շուշիի վերջնարարը կամ ինչո՞ւ եք զարմանում ու զայրանում վիժվածքի ելույթներից․ Միքայել Մինասյան Բայդենի վարչակազմը Ռուսաստանին առաջարկում է հինգ տարով երկարաձգել СНВ պայմանագիրը Հայ գիտնականները առաջարկներ են ներկայացրել NASA-ին առաջիկա լուսնային ծրագրի շրջանակներում 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ «Բոլոր «հողատուապաշտներին», «գրանտակերներին» ու «սորոսականներին»…». Էդուարդ Շարմազանով Տղամարդը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը (տեսանյութ) Ամոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը երևակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել (լուսանկար) «Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան «Հուսով եմ` Հայաստանի մեծաթիվ ադրբեջանական համայնքը գոհ ա»․ Ռաֆայել Հովհաննիսյան Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային. թուրք գեներալ Հարցը հետևյալն է՝ ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկելո՞ւ է ՌԴ ռազմավարական գործընկեր, թե՞ ոչ. Իրակլի Մենագարիշվիլի Հայաստանի ապաշրջափակումը՝ ադրբեջանական սցենարով Դանակի մի քանի հարվածից ստացած վնասվածքներով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղայի դի Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում «Ասել՝ գիտե՞ս ինչ` քո փաստաթղթում գրված է՝ «մարտական ծառայություն», և ոչ թե՝ «մարտական գործողությունների մասնակից», և այս հիմքով չտալ արտոնություն, ոչ իրավաչափ է». Հրանտ Սարկիսով

Տեղահանված արցախցիները Հայաստանի բուժհաստատություններում անվճար օգտվում են բուժծառայություններից

Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի որոշման լրացումների համաձայն՝  անվճար բուժծառայությունները  ներառում են նաև  արտահիվանդանոցային  ծառայություններ: Հայաստանում՝    իրենց բնակության վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում և ընտանեկան բժշկի վերահսկողության ներքո՝  օգտվել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները: Հիվանդանոցային բացառապես անվճար ծառայություններն  ընդգրկում են նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվողները,  սրտի, լեղապարկի վիրահատությունները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայությունների թվում  են՝  ինչպես վիրահատական,  այնպես էլ՝ հետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնությունը:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝  հաստատված է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների կարգը, որտեղ թվարկվում է  մատուցվող ծառայությունների ցանկը: Այդ շրջանակից դուրս մյուս ծառայությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Տեղահանված արցախցիններն անվճար բուժծառայություններից օգտվելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատություն, որտեղ կա համապատասխան պետական պատվեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուն:

 

website by Sargssyan