Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երևանի վերջին մարտը կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար. Regnum

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ գրավել է համաշխարհային փորձագիտական հանրության և շատ քաղաքական գործիչների ուշադրությունը: Նրանք ընդունում են, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումը, տարածքների` Բաքվի վերահսկողությանը փոխանցումը և ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների հայտնվելը նկատելիորեն փոխել են իրավիճակը ոչ միայն Կովկասում: «Հավաքական Արևմուտքը» մտահոգված է, որ Մոսկվան և Անկարան հանդես են եկել որպես գործընկերներ Ղարաբաղյան պատերազմի ավարտի գործընթացում, և հայտարարությունն ինքնին պատրաստվում էր փաստացի առանց Արևմուտքի մասնակցության՝ չնայած Ռուսաստանն այդ ժամանակ խորհրդակցություններ էր անցկացնում Փարիզի հետ: Եթե այս միտումը պահպանվի, գրում է ամերիկյան Eurasianet թերթը, ապա «տարածաշրջանում նոր քաղաքական և աշխարհաքաղաքական կարգի մեջ Արևմուտքը, «ժողովրդավարացման» իր գաղափարներով, այնտեղ այլևս անելիք չի ունենա»:

Այս թեզը «հավաքական Արևմուտքին» դրդում է  որոնելու մի հարթակ, որից այն կարող է ազդել տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վրա: Այս առումով, DW-ն մատնանշում է այն դիրքերը, որոնք ուշադրությունից դուրս են մնացել (առնվազն հասարակական մակարդակում) Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման ժամանակ Մոսկվայում. խաղաղապահների հարցը  և բուն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ճիշտ է, Ռուսաստանի նախագահը, հիշատակել է խաղաղապահներին ՝ առաջարկելով «հստակեցնել» նրանց մնալու հարցերը: Տեսականորեն, հաշվի առնելով, որ խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, նրանց կարգավիճակի հարցը կարող է լուծվել Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ համաձայնագրի հիման վրա: Բայց այդ ժամանակ Երևանը դուրս կմնա փակագծերից, ինչը կարող է խափանել Հայաստանի տարածքով հաղորդակցման միջանցքների ապաշրջափակման կետերի իրականացումը, մասնավորապես՝  Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի հարցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո էր: Չի բացառվում, որ խնդիրը Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հետ մեկտեղ կրկին ընդգրկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում:

Արևմուտքն այս հարցը բաց է համարում՝ չնայած Ադրբեջանը հավաստիացնում է, որ «Լեռնային Ղրաբաղի հակամարտությունն ավարտված է»: Բայց, ինչպես հաղորդում է Ֆրանսիական ռադիոն, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մոսկովյան հանդիպման նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հիշեցրել է «միջազգային համագործակցության կարևորությունը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման համար», և «քաղաքական գործիչները պայմանավորվել են համակարգել իրենց գործողություններն այս ուղղությամբ»: Պարզ է, որ Փարիզը հանդես է գալիս որպես Մինսկի խմբի համանախագահ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը նույնպես համանախագահ երկրի ներկայացուցիչ է, կոչ էր անում «որքան հնարավոր է շուտ վերսկսել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և ամուր քաղաքական լուծում գտնելու համար»:  Թվում է, որ այն ֆոնին, որ Մոսկվան մտադիր չէ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բաքուն չի կարողանա արգելափակել նրա աշխատանքի մեկնարկը, և վաղ թե ուշ ստիպված է լինելու շատ դժվար քաղաքական և դիվանագիտական մենամարտի մեջ մտնել առաջին հերթին Արևմուտքի հետ`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար:

Եվ այստեղ գործնականում բացառվում է գործողությունների ուժային սցենարը, ինչը որոշակի օգուտ է Փաշինյանի համար, որը Մոսկվայում համատեղ մամուլի ասուլիսում ասում էր, որ «ցավոք, այս հակամարտությունը դեռ լուծված չէ, կան դեռ շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Այդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում »: Եթե դա տեղի ունենա, ապա դա կդառնա Երևանի վերջին կռիվը, որում կարող է և չպարտվել: Ամեն ինչ կախված կլինի ոչ այնքան «հավաքական Արևմուտքի գործողություններից, որքան այժմ աշխարհագրականորեն ընդլայնված առևտրատնտեսական համագործակցության զարգացման սցենար մշակող Հայաստանի, Ադրբեջանի և, իհարկե, Ռուսաստանի երկարաժամկետ շահերից, եզրափակում է հեղինակը:

Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է