ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Գերմանիայում ընտրել են Անգելա Մերկելի նոր փոխարինողին Քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Վազգեն Մանուկյանը՝ քաղաքացիներին «բոմժ» անվանելու ու միջադեպի մասին Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ Վարչապետի հետ եկանք համաձայնության` ևս մեկ անգամ հանդիպելու, սակայն բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնող Ինչ է անհրաժեշտ ՀՀ օդային սահմանով Հայաստանի տարածք մուտք գործելու համար ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ» Չինաստանի գիտնականների նախազգուշացումն աշխարհին՝ համավարակի հետևանքների վերաբերյալ Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» Խնդրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս գործում. Կարին Տոնոյան Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ)

Պուտինը Էրդողանին հայտնել է Ալիեւի եւ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքների մասին

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվակաի նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը:

Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման, խաղաղ կյանքի հաստատման գործում գործնական փոխգործակցությանը պատրաստականության, ընտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման տրամադրվածության հաստատումը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ հաջողվել է համաձայնեցնել այս ուղղությամբ մի շարք կարեւոր քայլեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կողմից աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում Ռուսաստանի ջանքերին, արտահայտվել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման օգտին, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման շահերի եւ փոխշահավետ նախագծերի առաջմղման շրջանակում:

Առանձին անդրադարձ է կատարվել հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ ասպեկտների:

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնման խնդիրներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, ներառյալ պատվաստանյութերի համատեղ արտադրության ու կիրառման ծրագրերի իրականացման խնդիրներին:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել են միմյանց Ամանորը եւ վստահություն հայտնել, որ գալիք տարում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործընկերությունը հետագա զարգացում կունենա:

website by Sargssyan