ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 16.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով Վազգեն Մանուկյանը՝ քաղաքացիներին «բոմժ» անվանելու ու միջադեպի մասին Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է, այնպես չէ, որ խեղճ է. Շուռնուխի համայնքապետ Վարչապետի հետ եկանք համաձայնության` ևս մեկ անգամ հանդիպելու, սակայն բավարարված չենք. ժամկետային զինծառայողի ծնող Ինչ է անհրաժեշտ ՀՀ օդային սահմանով Հայաստանի տարածք մուտք գործելու համար ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈԻՆՎԱՐԻ). Մոն­թե Մել­քո­նյա­նը Ֆրան­սի­ա­յում ազատ­վել է բան­տից. «Փաստ» Չինաստանի գիտնականների նախազգուշացումն աշխարհին՝ համավարակի հետևանքների վերաբերյալ Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել են Անդրանիկ Քոչարյանը և ռազմական ոստիկանության պետը ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Հա­յաս­տա­նը ոչինչ չի ստա­ցել. «Փաստ» Խնդրում ենք բոլորիդ աջակցել մեզ այս գործում. Կարին Տոնոյան Ժամկետային զինծառաողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ (ուղիղ) Նավթի գները նվազել են Ան­կա­րան ու Բա­քուն հե­տապն­դում են շատ ավե­լի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ­ներ․ «Փաստ»

Մինչ այս օդ կրակելու դեպքեր եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ, այսօր ունենք թիրախային կրակոց․ Վահրամ Պողոսյան

Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին:

«Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, և այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ասաց նա։

Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը և ակնկալում են պատշաճ քննություն։ «Պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-նշեց նա։

Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ ևս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունը անհամատեղելի է, և տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ «Այս պարագայում խաղաղության երաշխիքները բավականին նվազ են։ Սրանով նաև Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

website by Sargssyan