Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հրճվանք՝ պյուռոսյան հաղթանակի համար. հասարակությունը գոնե հիմա կհասկանա՞ իրականությունը».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 11-ին տեղի ունեցած մոսկովյան եռակողմ հանդիպումը կապիտուլ յանտ վարչապետի հերթական խայտառակությունն էր: Այդ օրը նրա կողմից Հայաստանը ևս մեկ անգամ նվաստացնելու և նսեմացնելու հերթական ապացույցը դարձավ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի հետ զրույցում խոսել ենք հանդիպման արդյունքների մասին, անդրադարձել նաև հայաստանյան ներքաղաքական օրակարգին: Նշենք, որ մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ հայտարարություն է ստորագրվել:

«Հունվարի 8-ին Ն. Փաշինյանն իր էջում գրառում էր արել և, որպես առաջնային հարց, նշել էր գերիների վերադարձը: Մենք տեսանք, սակայն, որ գերիների վերադարձի մասին անգամ խոսք չկար այդ հայտարարության մեջ: Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղիների բացմանը, ապա ուղղակի ծիծաղելի է այն թեզը, թե Ադրբեջանով դեպի Ռուսաստան ճանապարհի բացումը շատ մեծ ձեռքբերում է: Նախ՝ եթե բուն Ադրբեջանի տարածքը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապվում է Մեղրիի միջանցքով, և այդ տրանսպորտային ուղին վերահսկվելու է ռուսների կողմից, ստացվում է, որ մենք այստեղ որևէ վերահսկողություն չունենք: Եվ շատ հետաքրքիր է՝ իսկ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին: Ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը: Եթե Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղին ամբողջությամբ վերահսկվելու է Ադրբեջանի կողմից, այսինքն, Ադրբեջանն այդտեղ ինքնիշխանության կորուստ չի ունենում, ապա Մեղրիի միջանցքն ամբողջությամբ անցնում է ռուսների վերահսկողության տակ:

Քայլիստներն ու նրանց երկրպագուները հրճվում են, որ Մեղրիի կամ Սյունիքի մասին որևիցե կետ չկա, ինչն ընդամենը ինքնախաբեություն է: Ի դեպ, ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է մի քարտեզ, որտեղ նշվում է, որ բուն Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապելու է նաև ավտոմոբիլային ճանապարհը: Հիմա հետաքրքիր է՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ կապ հաստատելու երկաթուղային ուղիով հրճվողները չե՞ն ասում՝ ինչո՞ւ նույն Ադրբեջանը թույլ չի տալիս, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ հաստատի ՌԴ-ի հետ: Սա ևս մեկ ապացույց է, որ մենք ոչ հավասար պայմաններում ենք: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրա երկրպագուները հրճվում են «պյուռոսյան հաղթանակի» համար: Հրճվում են, որ բեռնատար գնացքների համար կանաչ լույս վառելու խոստում է եղել»,-նշեց քաղաքագետը: Գագիկ Համբարյանի խոսքով, երկրորդ ամենակարևոր հարցն այն է, թե տրանսպորտային կապերի ապաշրջափակումից ով է ամենաշատն օգտվելու:

«Կարծում եմ՝ ՀՀ-ի օգուտն այստեղ շատշատ փոքր կլինի, որովհետև ո՛չ համապատասխան արդյունաբերություն, ո՛չ էլ դեպի ՌԴ մեծ ծավալի արտահանում չունենք: Իսկ Ադրբեջանը մեծ օգուտ է ստանալու: Բացի այդ, երբեք պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրանական ծրագրի իրագործման կարևորագույն խնդիրներից մեկը եղել է Մեղրիի միջանցքով բուն Ադրբեջանը Նախիջևանին կապելն ու Նախիջևանով դեպի Թուրքիա ելք ապահովելը: Մեծ հաշվով, մենք տեսնում ենք պանթուրանական ծրագրի իրագործում և Սյունիքի սողացող օկուպացիա՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Եվ դավաճան Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտի շնորհիվ ուղղակիորեն Ադրբեջանին տվեց այդ հնարավորությունը: Իհարկե, ճանապարհն իրենց վերահսկողության տակ պահելով՝ ռուսները փորձում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրի ամբողջական իրագործում թույլ չտալ, բայց դա ժամանակի հարց է:

Փաշինյանը նշում էր նաև տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացման մասին, բայց խոսք չեղավ ո՛չ Գյումրի-Կարս երկաթուղու, ո՛չ էլ Իջևան-Ղազախ երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի բացման մասին»,-նշեց քաղաքագետը՝ նկատելով, որ բացվում են այն ենթակառուցվածքները, որոնք ձեռնտու են միայն Ադրբեջանին և Թուրքիային: «Ինչ վերաբերում է նիկոլականների այն թեզին, թե «Մեղրիի միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, կարող ենք փաստել, որ դա տգիտության գագաթնակետն է: Եթե, օրինակ՝ որևէ փաստաթղթում լինի ՀՀ մայրաքաղաք բառակապակցությունը և չնշվի Երևանը, բոլորն էլ լավ գիտեն, որ ՀՀ մայրաքաղաքը Երևանն է:

Հիմա եթե հստակ նշվում է, թե որտեղով է անցնելու բուն Ադրբեջանը Նախիջևանին և հետագայում Թուրքիային կապող ճանապարհը ու չի նշվում «Մեղրիի միջանցք», չի նշանակում, որ դա Մեղրիի միջանցքը չէ: Եվ պարզապես ծիծաղելի է, երբ Նիկոլ Փաշինյանն ու նրան սպասարկողներն ուղղակի հրճվում են, որ փաստաթղթում «Մեղրիի միջանցք» անվանում չկա: Չկա, բայց այն, ինչ գրված է, կոնկրետ վերաբերում է Մեղրիի միջանցքին»,-ասաց մեր զրուցակիցը: Գագիկ Համբարյանը շեշտեց, որ եռակողմ հանդիպումը փաստեց մեկ այլ իրողություն: «Մոսկովյան բանակցությունները ևս մեկ ապացույցն են նրա, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում իր պրիմիտիվ մանիպուլ յացիաների, կեղծիքների, տեղեկատվությունը մանիպուլ յատիվ օգտագործելու, սուտ և ոչ իրական տեղեկություններ հաղորդելու և հասարակությանը հիմարեցնելու միջոցով կարող է ինչ-որ ժամանակ պահպանել իշխանությունը, ապա դրսում նրա նման կապիտուլ յանտին, անձին, որը ծնկել է Ալիևի առաջ, լուրջ չեն ընդունում: Նրան ընդամենը պարտադրում են ստորագրել այն, ինչ ցանկանում են:

Նշվածի վառ օրինակը հունվարի 11-ի մոսկովյան բանակցություններն էին, որտեղ նույն Ն. Փաշինյանի՝ գերիներին վերադարձնելու թեզն առոչինչ էր: Իրեն անգամ մեկ գերի չտվեցին, որ հասարակությանը ցույց տար, թե ի վիճակի է ինչ-որ բան անել: Իսկ բոլոր այն գերեվարվածները, որոնք հայտնվեցին հայրենիքում, ազատվել են Ռուսաստանի շնորհիվ: Հարց է՝ հասարակությունը գոնե հիմա կհասկանա՞ իրականությունը, թե էլի «նիկոլական» լրատվամիջոցների ու ֆեյսբուքյան խմբերի միջոցով մեր ողբերգությունն ու մեր խայտառակությունը կփորձեն որպես մեծ հաղթանակ ներկայացնել, ինչն անում են արդեն երկու օր շարունակ: Մարդիկ հրճվում են, ասում՝ «Ալիևը շատ անտրամադիր էր»: Ինչո՞ւ պետք է անտրամադիր լինի: Եթե նախկինում երազում էին 5+2 բանաձևի մասին, հիմա շատ ավելին ստացան, էլ չեմ ասում՝ Մեղրիի միջանցք կոչվածի մասին, որով իրականացնում են իրենց պանթուրքիստական ծրագիրը: Ի՞նչ «անտրամադիր լինելու» մասին է խոսքը:

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները շատ լավ գիտեն, թե ՀՀ-ն ինչ վիճակում է, բայց քանի որ գործ ունեն մի հասարակության հետ, որի մեծ մասը քաղաքականապես անգրագետ է, շատ հմտորեն, շատ պրիմիտիվ ձևով իրենց ինքնախայտառակվելն ու իրենց պարտությունները ներկայացնում են որպես մեծ ձեռքբերում: Մի ուրիշ օրինակ էլ կա. համացանցում շրջանառում են, թե ինչպես են Պուտինը և Ալիևը սպասում Փաշինյանին: Տասը վայրկյանանոց տեսանյութ է: Է, հետո՞: Նույն Պուտինն ու Ալիևը կարող էին 25 րոպե սպասել Փաշինյանին, բայց ինձ հետաքրքրում է սպասելու վերջնարդյունքը: Իսկ վերջնարդյունքը հետևյալն է. Իլհամ Ալիևը շատ գոհ է իր աշխատանքից, Պուտինը ևս գոհ է, իսկ Նիկոլ Փաշինյանը նվաստացված հետ է վերադարձել»,-ընդգծեց քաղաքագետը:

Ներքաղաքական դաշտում քաղաքագետը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու հետ կապված դրական գործընթացներ չի տեսնում, որովհետև, նրա խոսքով, հասարակությունն ամբողջությամբ ապատիայի մեջ է. «Իսկ այս իրավիճակն ուղղակիորեն վտանգավոր է պետականության համար: Կարծում եմ՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն զինվորականներն ու գլխավոր դատախազը: Հարցն արդեն պետականության մասին է: Բազմաթիվ փաստեր իրավունք են տալիս դատախազությանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին հեռացնել Նիկոլ Փաշինյանին պաշտոնից: Անկեղծ ասած՝ շատ մեծ հույսեր չունեմ, որ ընդդիմադիրները կկարողանան այս պնդերեսին հեռացնել պաշտոնից: Նա ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը, բայց Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի աթոռին մնալու ամեն վայրկյանն ուղղակիորեն վնասում է ՀՀ-ն ու վտանգավոր է ՀՀ-ի համար»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью