Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են. Արագածոտնի, Վա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակներ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սա մի մեծ հա­մա­կարգ­ված ծրա­գիր էր»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախի օկուպացված տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է մահացել Ենոքավանիդ մինչհեղափոխական անունն էլ Քրդևան էր. հիմի ի՞նչ՝ սպասենք, որ հանձնե՞ս Իրաքի քրդերին Վրաստան մուտքի մասին Էդ Օմեգայից մի հատ ճշտեք՝ ինչ նկատի ուներ Ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել կորոնավիրուսի նոր շտամները Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են. Արագածոտնի, Վաայոց Ձորի եւ Կոտայքի ճանապարհներին մերկասառույց է Բոլոր «հողատուապաշտներին»,«գրանտակերներին» ու «սորոսականներին». Էդուարդ Շարմազանով «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները Հայաստանում սկսել են քիչ շինարարություն անել. «Ժողովուրդ» Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը. «Ժողովուրդ» Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 50 390 փախստական է վերադարձել Արցախ Հայկ Մարությանը տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել. «Ժողովուրդ» Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել. «Ժողովուրդ» Կա՛մ իշխանությունների մոտ կադրային խնդիր է, կա՛մ քչերն են համաձայնում աշխատել իշխանությունների հետ, և նրանք ստիպված զբաղվում են կադրային տեղաշարժերով. «Ժողովուրդ» Պատերազմից հետո չի դիմացել` ազատվել է աշխատանքից. «Հրապարակ» Բարդ թեստ պատգամավորների համար. «Հրապարակ» Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելու փաստը. «Հրապարակ»

«Երեկ ամուսնուս կենացը հատուկ եմ խմել». Նելլիի 35-ամյակի անակնկալներն ու հայտնի հյուրերը

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ երգչուհի Նելլին երեկ տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ռեստորաններից մեկում: Tert.am Life-ը լուսանկարել է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու երգչուհուց պարզել՝ ինչպե՞ս է անցել օրն ու ի՞նչ անակնկալներ է ունեցել:

Երգչուհին նշեց, որ տորթը հատուկ թեմայով չի եղել: «Տորթը թեմաթիկ չէր, ուղղակի պաստելային գույներով գեղեցիկ տորթ էր: Ըստ իս՝ այն համապատասխանում էր օրվան, տարիքիս, փորձել էի դասական ոճի մեջ ընտրել: Փուչիկներս սև էին՝ չնայած այդ գույնը երբեք չեմ սիրել: Համացանցում կարդացի, որ կարևոր է այս տարիքը նշել ավելի հասուն գույներով, այդ պատճառով էլ սևն ընտրեցի» ,- նկատեց նա:

Նելլիի խոսքով՝ օրը սպասվածից լավ է անցել: «Շրջապատված էի ինձ հարազատ մարդկանցով: Շատ ուրախ, անակնկալներով լի օր ենք անցկացրել, բոլորը գոհ էին, վստահ եմ՝ ստացված օր էր: Հյուրերի թվում էին իմ ընկերուհիները, դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, Լուսինե Թովմասյաանը, Իրինա Թովմասյանը, նրա դուստրը՝ Մեգին: Մեզ հետ էր նաև ամուսինս՝ Րաֆֆին: Երեկ ամուսնուս կենացը հատուկ եմ խմել, որովհետև ամբողջ օրվա ընթացքում մեզ հետ է եղել, խնջույքին միայնակ տարել է այդքան աղջիկների քմահաճույքները: Միայն ամուսինս կարող էր դիմանալ» ,- ասաց նա:

Ըստ երգչուհու՝ երեկոն անակնկալներով լեցուն է եղել: «Ընկերուհիներս ինձ անսպասելի անակնկալ էին մատուցել և ծաղրածու հրավիրել: Նա մեզ տարավ մանկություն, հետաքրքիր խաղեր խաղացինք, որոնք բոլորս էլ խաղացել էինք փոքր տարիքում: Չեմ կարող ասել՝ ավելի շատ մե՞նք ուրախացրինք ծաղրածուին, թե՞ նա մեզ: Ամուսինս նույնպես անակնկալ էր մատուցել և նվիրել զարդ իմ սիրելի ապրանքանիշից: Հայաստանից դուրս գտնվող ինձ հարազատ մարդկանցից ևս անակնկալներ ստացա, անգամ ծաղկեփունջն ինձ շատ ուրախացրեց, որովհետև հասկացա՝ մարդիկ մտածել են ինչ-որ բանով ինձ ուրախացնել,- ասաց նա և հավելեց, որ նվերներն առանձնացնել ու թվել չի ցանկանում,- Երբ ընկերներս հարցնում են, թե ինչ նվիրեն ինձ, ասում եմ, որովհետև եթե մարդիկ գումար են ծախսում, հարցնում են, ուրեմն՝ ուզում են նվերն օգտակար լինի»:

website by Sargssyan