ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դա­տա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մի­այն թե ար­դեն շատ ուշ չլի­նի. իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­ձե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հնա­րա­վոր «մի­լի­ո­նա­վոր» եկա­մուտ­նե­րի մա­սին խո­սակ­ցու... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Գյու­ղատն­տե­սու­թյա­նը ոչ թե ցրտա­հա­րու­թյու­նը, այլ ան­կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում այս կա­ռա­վա­րու­թյունն է, ոչ ոք «... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվ նա կրկին աստղ է․ Մխիթարյանի երկրորդ տարին՝ «Ռոմայում» Այսօր Երեւնաում տեղի է ունեցել մոտ 200 վթար. Վթարվել է նաեւ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մեքենան Սարի թաղում մեքենա է կողաշրջվել Եթե ճիշտ օգտագործենք այս ժամանակը, կարող ենք վերաիմաստավորել դպրոցն ու կրթությունը. ԿԳՄՍ փոխնախարար Ավտովթար Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ Աբովյան քաղաքի ավտոճանապարհները դժվարանցանելի են, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում կան կուտակված ավտոմեքենաներ Սիրիացի վարձկանները չեն հանձնվել և գտնվում են Հայաստանում Էրդողանը կորցնելու է իշխանությունը Քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և չեն կարողացել իջնել. նրանցից մեկի վիճակը ծանր է Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել Արցախում զոհված սպա Հովիկ Վարդանյանն առանց ծնողների էր մեծացել, երազում էր, որ իր դուստրն ավելի լավ մանկություն ունենա Հիմնադրամից 600 միլիոն դրամով կաշառելու են, երբ կա 100 միլիոն դոլարի կարիք, իսկ անհետ կորածների ու հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացն արհեստականորեն ձգձգում են. Մեսրոպ Մանուկյան Գյումրիում 70-ամյա միայնակ կին է մահացել ցրտահարությունից Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ վարձկան ԱՀ նախագահի աշխատակազմի` 2021թ-ի բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսը կազմում է 809 մլն դրամ ԱՄՆ-ն Հայաստանում պատրաստվում է նոր «գունավոր հեղափոխության» Համակարգը ճաքեր է տալիս Դու սատարել ես այն իշխանությանը, ով պատճառ դարձավ շուրջ 7000 երեխու մահվան. Հովհաննիսյանը՝ Բաղդասարյանին NASA-ն զգուշացնում է Թուրքիայում երաշտի լուրջ վտանգի մասին

Գազի մատակարարման խափանումը թեև պայմանավորված էր տեխնիկական պատճառներով, բայց ունի նաև քաղաքական բաղադրիչ․ Վահե Դավթյան

էներգետիկ հարցերով փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով Հայաստանում բնական գազի մատակարարման խափանման ու դրա հետևանքների մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանում բնական գազի մատակարարման խափանումը թեև պայմանավորված է տեխնիկական պատճառներով, սակայն ունի նաև քաղաքական բաղադրիչ:

Պարզ է, որ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանից բնական գազի առնման ծավալների հնարավորությունը առավելագույնը կազմում է 6,0 մլն խմ/օր, ինչը բավարար չէ ԱԳԼՃԿ-ներին ու Երևանի ՋԷԿ-ին անխափան մատակարարում իրականացնելու համար:

Սա խնդրահարույց է նաև այն առումով, որ երկրում գործող բնական գազի սակագները մի կողմից խնդրահարույց են բնակչության համար, մյուս կողմից՝ լրջագույն ռիսկեր են ստեղծում «Գազպրոմ Արմենիայի» համար՝ հատկապես ներդրումային ծրագրի արդյունավետ կատարման տեսանկյունից: Իսկ ներդրումային ծրագրի «առյուծի բաժինը», ինչպես գիտենք, ուղղված է հենց Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի ընդլայնման աշխատանքներին:

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչու գազատրանսպորային համակարգում վթարի արդյունքում ձևավորված պակասորդը չի լրացվում Իրան-Հայաստան գազամուղի միջոցով, որի թողունակությունը տարեկան կազմում է 2,3 մլրդ խմ, մինչդեռ լավագույն դեպքում դրանով մատակարարվում է մոտ 450-500 մլն խմ:

Պետք չէ բացառել, որ խնդիրը գտնվում է հայ-իրանական հարաբերությունների տիրույթում, որոնք, ինչպես բազմիցս համոզվել ենք վերջին 2,5 տարվա ընթացքում, նպատակային սնանկացման են ենթարկվել Երևանի կողմից»:

website by Sargssyan