Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լապշա. ինչո՞ւ էր այն ժամանակին համարվում հարուստների կերակուր. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լապշա պատրաստվել է շատ վաղուց, և այժմ անհնար է ճշգրտորեն նշել առաջին անգամ ստանալու ժամանակն ու վայրը: Հայտնի է միայն, որ լապշան հայտնի է եղել դեռ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Անգամ եգիպտական դամբարաններում են հայտնաբերվել լապշա պատրաստող մարդկանց պատկերներ, իսկ սարկոֆագներում հայտնաբերվել են լապշայի մնացորդներ, որոնք դրված են եղել մեռյալների հետ՝ դեպի Մեռյալների թագավորություն երկար ճանապարհի համար: Էտրուսկյան Բանդիտաչչա նեկրոպոլիսում հայտնաբերել են մ.թ.ա. 4-րդ դարով թվագրված ժայռապատկերներ, որտեղ պատկերված են լապշա պատրաստելու խոհարարական պարագաներ:

Իր ժամանակակից տեսքով լապշան մեզ է հասել արևելքից: Առաջին չինական կայսրը, որը լապշա է համտեսել, եղել է Վան Մանը, որը Չինական Կայսրությունը ղեկավարել է ընդամենը 14 տարի՝ Հան դինաստիայի ժամանակ (մ.թ. 9 - 23 թվականներ): Այդ նոր արտադրանքը զգալիորեն բարելավել է Չինաստանի աղքատների սննդակարգը, որը նախկինում սահմանափակված է եղել եփած ցորենի, բրնձի և սոյայի պարզ համադրություններով: Լապշան հիմա էլ հատուկ տեղ է զբաղեցնում չինական խոհարարական ավանդույթներում, քանի որ այն խորհրդանշում է ուժ և երկարակեցություն: Այնտեղ միշտ էլ կարելի է լապշա տեսնել Ամանորի կամ հարսանեկան սեղաններին: Այն հյուրերին մատուցվում է նաև ծննդյան օրը նշելիս:

Ենթադրվում է, որ լապշան տարածվել է Եվրոպայում Մարկո Պոլոյի շնորհիվ, որը այն բերել է 1292 թվականին Չինաստան իրականացրած հերթական ճանապարհորդությունից: Այնուամենայնիվ, Եվրոպայում լապշայի մասին հիշատակումներ կարելի է գտնել տասներեքերորդ դարից էլ շատ առաջ: Սիցիլիայում ապրող արաբները խմորի շերտեր են արևի տակ չորացրել: Լապշան հանրահայտ է դարձել Մեծ աշխարհագրական հայտնագործությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ծագել այնպիսի սննդատեսակի, որը կարելի է երկար ժամանակ պահել, շատ ծանր չէ և չի կորցնում իր օգտակար հատկությունները և սննդային արժեքը: 16-րդ դարում Իտալիայում լապշա և մակարոն արտադրողների միություններ են ստեղծվել իրենց սեփական կանոններով և կանոնակարգերով:

Ընդ որում, տարբեր քաղաքներում լապշա արտադրողներին տարբեր կերպ են կոչել, օրինակ՝ Լիգուրիայում՝ «ֆիդելարներ», Ֆլորենցիայում՝ «լազանիարներ», Նեապոլում՝ «վերմիչելլիներ», Պալերմոյում՝ «ատդիժանի դելա պաստաներ»: Բանն այն է, որ տարբեր տեղեր խմորը պատրաստել են տարբեր ձևերով: Նեապոլում խմորը հունցել են ոտքերով, այնուհետև քամել են տնային մամլիչով, որի վրա նստել է հինգ անձ: Նրանք նստել են, վեր կացել, նորից նստել և այդպես շարունակ, քանի դեռ խմորը չի դարձել միատարր: Հետո խմորը վերամշակել են այնպիսի հատուկ սարքերով, որոնք մսաղացի ցանցեր են հիշեցրել: Ստացվող լապշայի տեսակը կախված է եղել հենց այդ ցանցի տեսակից՝ «ֆիդելինի», «վերմիշելի», «տրենետտե» «լազանիետտե», «ֆարֆալլե», «պեննե», «խեցիննե», «ֆուզիլլի»:

Լապշան սկզբից կտրատել են ձեռքով, իսկ հետո սայրեր ունեցող ավտոմատ մեքենաներով։ Մինչև 16-րդ դարը լապշան ամենից հաճախ մատուցվել է որպես ճոխ աղանդեր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվել է հատուկ ցորեն (կոշտ), ուստի լապշան եղել է թանկ կերակուր և ամենօրյա սննդակարգում օգտագործվել է միայն հարուստ խավի կողմից: Ի դեպ, լապշայի շնորհիվ է հայտնագործվել մի քանի ատամներով պատառաքաղը։ Մոտավորապես 1700 թվականին թագավոր Ֆերդինանդ Երկրորդի սենեկապան Գեննարո Սպադաչչինին է հորինել այն՝ սպագետտի ուտելու հարմարավետության համար:

17-րդ դարում լապշայի հետ կապված իրավիճակը սկսել է փոխվել, քանի որ հայտնվել են լապշա պատրաստելու մեքենաներ, ինչը հանգեցրել է այդ սննդատեսակի արտադրանքի ինքնարժեքի իջեցման: Լապշան Ռուսաստան է մտել Պետրոս 1-ինի շնորհիվ: Սակայն միայն 18-րդ դարի վերջին է Ռուսաստանում բացվել լապշայի արտադրության առաջին գործարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել