Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի սուբ­յեկտ­նե­րի ցան­կում կնե­րա­ռ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 07.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հրազդանում ձյուն է տեղում Ինչ թանկացումներ են սպասվում մարտի 8-ին Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությանը և պահանջել Ն.Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը. ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյան Հռոմի Պապը կայցելի Իրաքի շրջանները, որոնք նախկինում գրավվել են «Իսլամական պետության» կողմից Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը մարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանցիները Ռուսաստանի Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Դերբիներ Մադրիդում ու Մանչեսթերում․ ինչ դիտել այսօր Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Pfizer-ի գլխավոր տնօրենին արգելել են այցելել Իսրայել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բեզրուկովը սրտի կաթված է ստացել Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արմավիրի ոստիկանները բնակարաններից և մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել Սիլվա Հակոբյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

Բայդենը երդմնակալության հաջորդ օրը Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի. CNN

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին երդմնակալության արարողությունից հետո ծրագրում է տասնյակից ավել հրամանագրեր ստորագրել, այդ թվում՝ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրին վերադառնալու և գերազանցապես մահմեդական երկրներ ուղևորության արգելքի վերացման մասին հրամանագրերը, ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Ռոն Քլեյնի տարածած հաղորդագրությանը հղումով գրում է CNN-ը։

Բայդենի նախընտրական խոստումներն ընդգրկում էին կլիմայի փոփոխությունից մինչև ներգաղթի և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Նախընտրական արշավի ժամանակ Բայդենը խոստացել է անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ ճգնաժամերը լուծելու համար։ Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա կկատարի այդ խոստումները և կստորագրի տասնյակ հրամանագրեր, նախագահական հուշագրեր և կառավարական հրահանգներ»,- հայտնել է Քլեյնը:

Բայդենի երդմնակալության հաջորդ իսկ օրը, Կլայնի խոսքով, նա «կստորագրի մի շարք հրամաններ, որոնք ուղղված են COVID-19 ճգնաժամին, դպրոցների ու ձեռնարկությունների անվտանգ վերաբացմանը՝ թեստավորման ընդլայնման, աշխատողների պաշտպանության և հանրային առողջապահության հստակ չափորոշիչների սահմանման միջոցով»։

Նրա խոսքով՝ Բայդենն իր պաշտոնավարման առաջին օրը նաև փարիզյան համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ հրամանագիր կստորագրի։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել համաձայնագրից 2017 թվականի ամռանը:Փարիզի համաձայնագիրը կլիմայի վերաբերյալ առաջին համաշխարհային համաձայնագիրն է, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին: Այն վավերացրել է 170 երկիր, որոնք պարտավորվել են միջոցներ ձեռնարկել արտանետումների նվազեցման համար:

website by Sargssyan