Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ Շուշիի քաղաքապետ

ОБЩЕСТВО

Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, տեղավորվել է հյուրանոցներից մեկում, այսպես կոչված, Շուշիի քաղաքապետարանի գրասենյակում, որտեղ էլ համակարգում է քաղաքացիներին տրվող օգնությունները։

«Առայժմ մեր շուշեցիներից ՀՀ կառավարության որոշումով 300 հազար դրամ են տալիս նրանց, ովքեր կացարաններ են թողել, և դրանք այսօր գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, և ովքեր բնակվել են Շուշի քաղաքում փաստացի գրանցումով առնվազն երեք և ավելի ամիսներ, այդ ցուցակների հետ կապված մենք ճշտումներ ենք անում և տրամադրում ՀՀ կառավարություն։ Մեծամասնությամբ մարդիկ արդեն ֆինանսավորվել են, կան մարդիկ, որոնք Շուշիում բնակվում էին, սակայն գրանցված չէին, օրինակ, զինվորականներ, նրանց էլ ենք տեղեկանք տրամադրում, որպես 300 հազար դրամ ստանան»,- 168.amի հետ զրույցում ասել է Արծվիկ Սարգսյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում, ովքեր կարողացել են տան հարցերը լուծել, վերադարձել են Արցախ։

«Ճիշտ է, վիճակը ծանր է, փոխհատուցում տալիս են, բայց բնակիչներին չի բավարարում այն, ինչը տրվում է։ Հենց կացարաններ ու տներ կառուցենք, մարդիկ լրիվությամբ կվերադառնան, մարդիկ ուզում են վերադառնալ Արցախ, դիմում են, ուղղակի այս պահին տեղ չունենք»,- շեշտեց նա։

Անդրադառնալով Ալիևի այցին Շուշի, որտեղ հերթական հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ, եթե հայերը նորից փորձեն մտածել Շուշին ու Արցախն ազատագրելու համար, ապա կարժանանան Ադրբեջանի «երկաթյա բռունցքին», Արծվիկ Սարգսյանը նկատեց՝ ադրբեջանցին մնում է  ադրբեջանցի։

«Ես չեմ մտածում, որ մենք իրենց հետ եղբայրական հարաբերություններ կամ շփումներ կունենանք, որովհետև այդ մարդիկ այդ մակարդակն ունեն, երբ ձեռք են բարձրացնում երեխայի վրա, տարիքավոր մարդու են տանջամահ անում, խոշտանգում, սպանում։ Քարինտակում վերջերս 58-ամյա կնոջ էին խոշտանգել ու սպանել, նրանց հետ ինչ խոսես։ Թող Ալիևը չխոսի, սա նրա պատերազմը չէր, Արցախի այս երրորդ պատերազմում հայկական կողմը կռվում էր չորս պետության դեմ՝ Թուրքիայի գլխավորությամբ, որով իրենք կարողացել են հաղթել ու առաջ անցնել։ Մենք Ադրբեջանի հետ կռվել ենք, ու մենք ենք հաղթել, տեսել ենք միշտ փախչող ասկյարներ։ Իրենք ավելի լավ էին զինված, օդային ռմբակոծությունները, ԱԹՍ-ներն ավելի շատ էին, ու մերոնք չէին կարողանում կանխեին, դրա համար իրենք հաջողության հասան։ Այսօր հայն ընկճված վիճակում է, բայց կարծում եմ՝ սա ժամանակավոր ընկճվածություն է, մեզ պետք է ուժեղ, հայրենասեր, տրամադրված ղեկավարություն, որպեսզի կարողանան նորից մեր զինվորի ոգին բարձրացնել, որ կարողանանք հաղթանակների հասնել։ Հիմա էլ եթե Թուրքիան ու այլ պետություն չխառնվի, հիմա էլ կարող ենք ազատագրել Շուշին։ Նրանք շատ էին, դրա համար այսպես եղավ, ու մեր անկազմակերպվածությունը կար»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը և ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերին, Արծվիկ Սարգսյանն ասաց. «Շուշիի հանձնման օրը ես այնտեղ էի, բայց ասեմ, որ այստեղ կրկին անկազմակերպվածությունն է եղել, շատ քանակի զորք ենք ունեցել, ուղղակի կազմակերպված չէր, հրամանատարական կազմ չի եղել, հրաման տվող չի եղել, զինվորներն առանց հրամանատարի են եղել։  Հետո մենք ինչո՞ւ պետք է Շուշիի մատույցներում կռվեինք, եթե կարելի էր կռիվը վարել ճանապարհին, Քարինտակի ձորում նրանց ողնաշարը պետք է ջարդեինք և առաջ շարժվեինք։ Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրմանը, ապա եթե պատերազմն ավարտվել էր, ու այսպես չլիներ, մեկից մեկ է Շուշիի ազատագրումը, ի՞նչ կա, որ չազատագրենք։ Բայց քանի գնա, վիճակն այնքան ծանրանալու է։ Այսպես գալու են, սարքելու են, հիմնովին բնակվելու են, զորք են բերելու։ Հետո այստեղ ռուսը պետք է աջակցի։ Նրանք իրենց անօրինությունները շարունակելու են․ գյուղերից մեկում բնակիչը գնացել էր անասունները բերելու, պատանդ էին վերցրել, ինչ-ինչ միջամտություններ էր եղել, այդ մարդուն ազատել էին, այսպես էլ շարունակվելու է։ Ինչպես կարող է թուրքը Իսայի աղբյուրում լինի, այդ ճանապարհին չկրակի, կամ թեկուզ հայ չգողանան, սպանեն»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի  այն մտքին, որ հետադիմական ու վնասակար է այն մտածելակերպը, թե պատերազմի միջոցով պետք է կորցրած տարածքները հետ բերեն, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ եթե պատրաստված դիվանագետներ լինեն, պատրաստված ղեկավարներ, որոնք կկարողանան «ճակատ» տալ, պայքարել, ապա հնարավոր է, քանի որ դա էլ մի պատերազմի ձև է, որով կկարողանան հետ բերել կորցրածը։

«Այսօր պատերազմելու համար դեռ շուտ է»,- շեշտեց նա։

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ