Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները պետք է արտոնություններ ստանան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿորոնավիրուսի դեմ պատվաստված եւ ձեւավորված իմունիտետով քաղաքացիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ հասարակական կյանքին, հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ Հայկո Մաասը Bild am Sonntag թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես համարում եմ, որ պատվաստված մարդիկ պետք է հնարավորություն ստանան կրկին օգտվել իրենց հիմնական իրավունքերից»,-ասել է նա:
Մաասը հավելել է, որ պատվաստված մարդիկ չեն հիվանդանա եւ նրանց կարիք չի լինի տեղավորել ինտենսիվ թերապիայի բաժիններում կամ միացնել ԹԱՕ սարքերին:
«Իսկ եթե ռեստորաններում կամ կինոյում լինեն միայն պատվաստված մարդիկ, ապա նրանք միմյանց վնաս չեն հասցնի»,-նշել է նա:
ԱԳ նախարարը հազվադեպ է կարծիք հայտնում ներքաղաքական թեմատիկայի վերաբերյալ: Նա դարձել է Անգելա Մերկելի կառավարության առաջին անդամը, որն առաջարկել է առավելություններ տրամադրել պատվաստվածներին: Այդ գաղափարը Գերմանիայում լայնորեն չի ընդունվել: