Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հայ-թուրքական սահմանների բացումը դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ». Թուրքագետ

ИНТЕРВЬЮ

 ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ, անձամբ իր համար տարօրինակ է Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը որակել հայերի համար ինչ-որ շահ ենթադրող։

«Եթե նույնիսկ այդ շահը կա, ապա այն Հայաստանին տրվում է անասելի մեծ զիջումների, երկրի համար կարևորագույն խնդիրներից նահանջի արդյունքում։ Նույնիսկ բարոյական էլ չէ, այս պարագայում, երբ մեր զինվորների մի մասի աճյունը չեն հանձնել հողին, խոսել այդ զինվորների մահվան պատճառ դարձած պետության հետ շահեկան հարաբերությունների մասին։ Խոսել սահմանների ապաշրջափակման մասին և դրանից բխող տնտեսական շահերի մասին, այն պարագայում, երբ ներկայիս ապիկար իշխանությունները չեն կարողանում լուծել գերիների հարցը, հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ խոսում պատերազմի սկսվելու և ընթացքի ժամանակ նրանց տգետ քաղաքականության հետևանքների մասին։

Բնականաբար, ես այստեղ Հայաստանին ուղղված շահ չեմ տեսնում, ավելի շատ այդ փաստաթուղթը համարում եմ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն՝ նոյեմբերի 9-ին փաստաթղթի շարունակություն, որը Հայաստանի  համար պարտվողական, կապիտուլյացիոն նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Ընդ որում, այդ փաստաթղթին Հայաստանի իշխանությունները հասցրել են իրենց ապիկար քաղաքականության արդյունքում։ Տարբեր փաստեր խոսում են այն մասին, որ մեր դաշնակից Ռուսաստանն անգամ փորձել է ավելի շուտ կանխել այդ ամենը և ստեղծել այլ փաստաթղթի հնարավորություն, սակայն այս իշխանությունների քաղաքականության հետևանքով ունենք այն, ինչ ունենք»,- 168.am հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ստորագրել էին եռակողմ երկրորդ փաստաթուղթը, որը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում։ Իշխանության ներկայացուցիչներն այն որակեցին՝ որպես դիվանագիտական հաղթանակ, իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ փաստաթուղթն ապագայի ավելի որոշակի տեսլական է տալիս իրենց։

Ինչ վերաբերում է  հայ-թուրքական հարաբերություններին և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, այն էլ՝ առանց նախապայմանների, թուրքագետը նկատեց՝ Հայաստանի պետականության դիրքորոշումն այն է եղել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների, այսինքն՝ չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրի հետ չպետք է հարաբերություններ հաստատել։

«Իրավիճակներն են տարբեր, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը դիտարկում էր այսպես՝ համաձայնություն անհամաձայնության շուրջ, այսինքն՝ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվում են, որ իրենք ունեն անհամաձայնություն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, բայց բացում են սահմանները և հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է  ներկայիս իրողություններին, ապա Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացումն առաջին հերթին մեզ համար վտանգներ են։ Մենք որևէ կերպ հիմա պատրաստ չենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը ոչ իրավական առումով, որովհետև կան բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է վերախմբավորվեն, դրանք վտանգ են ներկայացնում ՀՀ-ի համար, քանի որ Թուրքիայի քաղաքացիներին կարող են տալ այնպիսի իրավունքներ, որոնք ուղիղ համեմատական են մեր պետականության անվտանգության հետ։ Մենք պատրաստ չենք հարկային, մաքսային օրենքների առումով, գյուղատնտեսական շուկան պաշտպանելու առումով, և այլն։ Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հետ հապճեպ հարաբերությունների բարելավումը և սահմանների բացումը ոչ թե հայանպաստ է կամ հայկական դիվանագիտության հաղթանակն է, այլ թուրքական սպառնալիքների այլ փաթեթավորմամբ ներկայացնելու մի օրինակ է։ Հայ-թուրքական սահմանների բացումն ըստ էության դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը երբևէ Թուրքիայի հետ պետք է հաստատի հարաբերություններ, որին պետք է պատրաստվի, սակայն այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն արժանապատվության վրա։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի, վստահ չէ, որ Հայաստանի հետ սահմանների բացման դեպքում, Թուրքիան չի ստիպի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և չի պահանջելու հրաժարում հայկական պահանջատիրությունից կամ Կարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից։

Հարցին՝ արդյո՞ք պատմաբաններն անելիքներ չունեն իշխանության ներկայացուցիչներին հայոց պատմությանը  ծանոթացնելու հարցում, մանրամասն ներկայացնելով, թե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանն ու հայությունն ինչերի են ենթարկվել տարբեր ժամանակներում, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ պատմաբաններն այդ անելիքները գիտակցում են և փորձում են նաև տարբեր մեթոդներով, այդ թվում՝ մամուլի միջոցով ներկայացնել։

«Այստեղ մեկ խնդիր կա՝ իշխանություններն ականջալուր չեն լինում մասնագետներին ու պատմաբաններին, չեն ստեղծել այդ ֆորմատը, որով կարող են հարաբերվել մասնագետների հետ ու լսել նրանց կարծիքները։ Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ իրենց իշխանամետ պատմաբանների հետ հանդիպում էլ են, նրանց տեսակետները ռեալ քաղաքականության մեջ որևէ տեղ չեն գտնում։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ կա՛մ մեծամտություն՝ գումարած տգիտություն, երբ իշխանություններին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, կամ հստակ ծրագիր, որը նրանք իրականացնում են, և որի համար մասնագետների խորհուրդները կարևորություն չունեն, որովհետև այդ ծրագիրն արդեն իսկ այլ մասնագետների կողմից հստակ մշակված է։

Նաև բարոյական խնդիր կա, պարտված և երկիրը նման վիճակի հասցրած իշխանության հետ, ես չգիտեմ, թե որ պատմաբանները կհամաձայնեն առողջ համագործակցության, որովհետև նրանք արդեն տապալել են այն բոլոր կարևոր ձեռքբերումները, որոնք մեր պետականությունն ուներ։ Հիմա ուշ է լսելու պատմաբաններին՝ թուրքերի և ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականության մասին, այն պարագայում, երբ նրանք այդ ցեղասպաններին թույլ են տալիս, որպեսզի սահմանը մոտեցնեն ընդհուպ մինչև ՀՀ քաղաքացու տանից 5 մետր հեռավորության վրա։ Իմ պարագայում այս իշխանության հետ որևէ համագործակցության եզր չեմ տեսնում, որովհետև գաղափարական առումով տարբեր դաշտերում ենք, իսկ այդ տարիքում տգիտության վերացումը, որն այս իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց մեջ հստակ կրում են, դժվար է»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ