Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի նավապետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍև ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի նավապետ ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը խորտակվել Է Թուրքիայի ափերի մոտ՝ Ինկումուի շրջանում:
Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի և Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, ևս երեքի որոնումը շարունակվում Է: Վեց փրկվածների թվում Է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում:
Սև ծովում ողբերգությունը տեղի Է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում: