Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Քա­նի դեռ Հա­յաս­տա­նում այս կա­ռա­վա­րու­թյունն է, ոչ ոք «Նա­ի­րի­տում» ներդ­րում չի կա­տա­րի»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաճարակից և պատերազմից հետո հերթական անգամ խոսվում է տնտեսությունը վերականգնելու, երկիրը ոտքի հանելու մասին։ Այս համատեքստում առաջին հորիզոնականում է, իհարկե, տեղական արտադրությունը զարգացնելու հարցը։ Հասկանալի է, որ փոքր արտադրությունները որքան էլ լուծեն համայնքային կամ գյուղական զբաղվածության խնդիր, միևնույն է՝ կարևոր է մեծ գործարանների վերագործարկումը։ Մի կողմից՝ կաշխատի տնտեսությունը, սա ենթադրում է ֆինանսական մուտքեր պետական բյուջե, մյուս կողմից՝ կլուծվի գործազրկության հարցը։ Գաղտնիք չէ, որ մի շարք ոլորտներում դեռևս Խորհրդային Միության տարիներին Հայաստանը բավականին լավ ավանդույթներ է ունեցել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, եթե անգամ անկախության տարիներին ինչ-որ արտադրություններ վերականգնվեցին, ապա նախկին ծավալների մասին խոսել հնարավոր չէ։

«Նաիրիտ» քիմիական հսկան, ինչպես նրան անվանում են աշխատակիցները, ևս երկար ժամանակ է, ինչ գրեթե անգործության է մատնված։ Գործի չի դրվում նրա ողջ ներուժը։ Պետք են ներդրումներ, պետությունը չի կարողանում դրանք իրականացնել, իսկ օտարներին էլ սովորաբար այնքան պայմաններ են առաջադրվում, որ նրանք «հետ են քաշվում» իրենց մտադրություններից։ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշում է՝ պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև «Նաիրիտի» վերագործարկման խնդրի վրա։ «Մինչև այս դեպքերը մենք սպասում էինք, որ նոր քայլեր ենք անելու ներդրողների հետ։ Ներդրողները պետք է գային, փորձեինք կառավարության հետ սառած թեման նորից ընդհանրացնել։

Նախատեսված էր, որ նրանք պետք է ժամանեին հոկտեմբեր ամսին, բայց սեպտեմբերին սկսվեց պատերազմը, և ամեն ինչ սառեց։ Այսօրվա դրությամբ մենք դեռ հեռախոսային տարբերակով ունենք կապ իրենց հետ, նշում են՝ պետք է հասկանանք, թե Հայաստանի հետ վերջնական ինչ է կատարվելու, հակառակ դեպքում՝ չենք գա։ Նկատի ունեն՝ կլինի՞ կառավարության փոփոխություն, թե՞ ոչ։ Իրենք բավականին հիասթափված են այն ամենից, ինչ տեղի է ունեցել մեր երկրում, կարծիք են հայտնում՝ քանի դեռ Հայաստանում այս կառավարությունն է, ոչ ոք ներդրում չի կատարի, պետք է կարգավորվի Հայաստանի քաղաքական իրավիճակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը։ Նշում է՝ խոսքը եվրոպաասիական ընկերության մասին է։

«Ժամանակին «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնը»՝ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ, բավական շահագրգռված էր ներդրումներ անելու առումով։ Մեր կառավարության դիրքորոշումն այլ էր։ Հիմա արդեն Ամերիկայում են ներդրողներ գտնվել, որոնք ցանկություն ունեին գալ Հայաստան և իրենց աչքերով տեսնեին ու համոզվեին, թե ինչ պատկեր է այժմ գործարանում։ Ըստ իրենց լուրերի՝ գործարանն ամբողջությամբ թալանված է, ոչինչ չկա։ Մեր ունեցած վերջին՝ հոկտեմբեր ամսվա տվյալներով գործարանում դեռ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես նախատեսել էինք։ Ճիշտ է՝ լուրեր ստացանք, որ գործարանում ապամոնտաժում է կատարվում, բայց թե ինչ տեսակի, չկարողացանք ճշտել։ Այժմ գործարանից ստացվող ինֆորմացիան բավականին սուղ է, գրեթե չկա, կառավարիչը կարողացել է այնպես անել, որ ներսից գրեթե ինֆորմացիա չենք ստանում։

Երբ ներդրողները գան Երևան, պետք է միասին մտնենք գործարան, հասկանանք, թե ինչ ունենք այնտեղ։ Ներդրողը գումար է ներդնելու մեր մասնագետների տված երաշխիքի հիման վրա։ Մեզ վերականգնման համար պետք է 120-130 մլն դոլար, մասնագետները պետք է ասեն՝ պե՞տք է ավելացնել որոշակի գումար, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե պահպանված լինեն այն սարքավորումները, որոնք ունեինք, վերաթողարկումը միանշանակ հնարավոր է, բայց եթե այդ սարքավորումներից ինչ-որ բան վաճառած լինեն, արդեն անհնար է, որովհետև չենք կարողանա դրանք որևէ տեղից ձեռք բերել»,-նշում է մեր զրուցակիցը։ Դեռևս անցած տարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում էին, որ բանակցություններ են ընթանում նաև չինական «Նաիրիտ-Շանսի» հետ։

«Այդ ժամանակ, երբ հանդիպումներ, քննարկումներ էինք ունենում Ավինյանի գրասենյակի հետ, ասում էին, որ բանակցում են ինչպես չինական, այնպես էլ իրանական ընկերությունների հետ, որոնք պատրաստ էին ներդրումներ անելու։ Միշտ ասել եմ՝ չինական ընկերությունը երբեք Հայաստանում ներդրում չի անի նման գործարան վերաթողարկելու համար, որն իրենց համար մրցակից կդառնա։ Չինաստանի կառավարությունն ունի կաուչուկի արտադրության տեխնոլոգիան, ինքը նմանատիպ մի երկրորդ գործարան կսարքի Չինաստանում, եթե իրենց պետք եղավ, բանվորական ուժն այնտեղ կաշխատեցնի, և եկամուտն էլ ամբողջովին իրեն կմնա։ Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրում անի։

Ասել եմ՝ չեմ հավատում, որ նրանք Հայաստանում ներդրում կանեն, ավելի շուտ գործարանը կգնեն, կփակեն, որ այն չաշխատի։ Ինձ զարմացնում է կառավարության այն դիրքորոշումը, որ նրանք չեն ցանկանում աշխատեցնել գործարանը, չեն գտնում այդ 130-140 միլիոն դոլարը, ներդրում կատարում, այն դեպքում, երբ 4-5 տարի հետո այդ գումարն ամբողջությամբ կվերադարձվի, ինչո՞ւ են ցանկանում վաճառել ուրիշին։ Ինչ վերաբերում է իրանական ընկերությանը, այն «կորավ»։

Կհիշեք՝ աղմուկ բարձրացրեցինք, դիմեցինք ԱԱԾ-ին և Վարագ Սիսեռյանին, որ գործարանում փորձ է կատարվում գողանալ կաուչուկի արտադրության բութադիենային տեխնոլոգիան։ Եթե չինացին ցանկություն ունենար վերականգնել գործարանը, ինչո՞ւ պետք է փորձեր տեխնոլոգիան գողանալ։ Կառավարությունն իրեն միամիտի տեղ է դրել։ Մենք ձայն բարձրացրեցինք, որ փորձ է արվել լրտեսական ճանապարհով գողություն կատարել։ Գործը քննվեց, բայց այն «քնեցրեցին»։

Ճիշտ է՝ միջամտեց Վարագ Սիսեռյանը, և այն մարդուն, որը չինացիներին բերել էր գործարան, խորհրդի կազմից հանեցին, այսպիսով՝ նրան աշխատանքից հանելով ապացուցեցին, որ նա մեղավորություն ունի, բայց ինչո՞ւ ԱԱԾ-ն մինչև վերջ հետևողական չեղավ՝ պարզելու, թե ինչ է կատարվել։ Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ երբ ներդրողների հետ ցանկանում էինք մուտք գործել գործարան, կառավարիչն ամեն անգամ մեզանից պահանջում էր համապատասխան փաստաթուղթ, հակառակ դեպքում չէր թույլատրում մուտք գործել գործարանի տարածք։ Իսկ չինացիներին հենց այնպես թույլ տվեց մուտք գործել «Նաիրիտ»։

Սնանկության կառավարիչը մեզ դատի է տվել, ասելով, որ գործարանի համակարգող խմբի անդամները զրպարտել են իրեն, ասել, որ թույլ է տվել չինացիներին մուտք գործել գործարանի տարածք։ Հիմա դատական գործընթացների մեջ ենք։ Զրպարտության մեղադրանքով մեզանից գումար էին պահանջում, սա աբսուրդ է, բայց սա մեր իրականությունն է, մեր կառավարությունն է, մեր պետությունը։ Այսօր ցավ ենք ապրում, երբ օտար մարդիկ մեզ ասում են՝ մինչև ձեզ մոտ փոփոխություններ չլինեն, մենք չենք գա Հայաստան»,-ընդգծում է Իսրայելյանը։

Հավելում է՝ գործարանի վերաթողարկման դեպքում սկզբնական շրջանում այնտեղ կաշխատի 1300-1500 հոգի։ «Մտադիր ենք նաև «Նաիրիտի» բազայի վրա զարգացնել փոքր քիմիան, այդ դեպքում մինչև 3000 մարդ կաշխատի։ Բացի դա, նախատեսել ենք, որ պետք է աշխատի նաև Վանաձորի քիմպրոմը, մոտ 800 հոգի էլ այնտեղ պետք է աշխատեր»,-եզրափակում է Կարեն Իսրայելյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում