Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։
Վահե Ղազարյանը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից էր։ 1996 թվականից համազգեստ է կրել՝ ծառայել բանակում, ռազմական ոստիկանությունում, ոստիկանության տարածքային բաժիններում։
«Հիշում եմ՝ սեպտեմբերի 27-ին եկավ տուն, լուռ նստեց։ Ասացի՝ Վահե ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, ի՞նչ է կատարվում։ Ասաց՝ մամ ջան, պատերազմ է սկսել, ու շատ վատ է լինելու։ Ինքն ընդհանրապես լավատես տղա էր: Ասացի՝ ո՞նց վատ։ Ասաց՝ կամ էս կողմ կլինի, կամ էն կողմ, սա վերջն է…», - նշեց Վահե Ղազարյանի մայրը՝ Վարդուհի Էդիլյանը։
Երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը զինվոր է։ Թեև Վահե Ղազարյանը ուներ շատ նպատակներ ու անավարտ գործեր, այդուհանդերձ մեկնեց Արցախ՝ կռվելու հանուն հայրենիքի։
«Տան չորս կողմը քանդեց, ասաց՝ գամ սարքեմ: Չհասցրեց: Շատ դժվար է, անտանելի բան է սա մեզ համար…», - ասաց հայրը՝ Աշոտ Ղազարյանը։
Պահարանում Վահեի համազգեստն է, սեղանին՝ ուսադիրները, իսկ անձնական իրերը՝ հիշատակի անկյունում։
«Նստած էինք մշակույթի տան դահլիճի առաջին շարքում, մի պահ Ղազարյանն ինձ ասաց, Սայան ջան, դու բոլորին ճանաչում ես, մի հատ նայի՝ դրսում շա՞տ մարդ ունենք։ Ասացի՝ Վահե ջան, ինչ իմաստ ունի՝ դրսում են, թե ներսում։ Թե բա՝ չէ, ախպոր պես, նայի։ Դուրս եկա մուտքի մոտ, տեսա մեր մարզի տղաներից մարդ չկա, շրջվեցի, երկու քայլ չէի արել, ու էդ պայթյունը եղավ։ Փրկեց, էլի, իմ կյանքը, իր էդ խոսքով փրկեց…», - ասաց ծառայակից ընկերը՝ Մհեր Սայանը։
Հարազատները մահված բոթը դեռ չէին ստացել, երբ չարաբաստիկ պայթյունի օրը հավաքվել էին Գետահովիտ գյուղի նրա սիրելի սրբատեղիում։ Նույն օրը ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը թշնամու արկից զոհվեց Շուշիում...
Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու՝ Աշոտի հետ էր զրուցել։ Հոր վերջին խոսքերը որդին չի մոռանա երբե՛ք։
«Ասաց՝ գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղան դու ես, լավ կնայես տնեցիներին, կյանքում դուխդ չգցես, ու էլ չզանգեց, կապն ընդհատվեց․․․»,- նշեց որդին՝ Աշոտ Ղազարյանը։
Համատարիմ ընկեր, պրոֆեսիոնալ ոստիկան, հայրենասեր մարդ։ Այսպես են բնութագրում նրան ընկերներն ու ծառայակիցները՝ Կարեն Սեփխանյանն ու Աշոտ Մխիթարյանը․ «Վահեն շատ բարի մարդ էր, հայրենասեր։ Հուսադրող էր միշտ նրա խոսքը, երբեք չէր հուսալքվում։ Ինչ հանձնարարության որ գնայինք, եթե գիտեինք, որ Վահեն մեզ հետ է, պետք չէր հետ նայել։ Նա թիկունքում պատ էր»։
Վահե Ղազարյանի կինն ու երեխաները հաճախ են նայում նրա լուսանկարները, հիշում խոսքերը, պատգամներն ու խորհուրդները, որոնք  միշտ կուղեկցեն նրանց։

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)