Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել. փոխգնդապետը պատրաստ է իրենց գյուղը հետ բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոջալուի 2-րդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Ավշարյանը պատերազմի առաջին իսկ օրից եղել է ամենաթեժ կետերում։

NEWS.am-ի հետ զրույցում Ավշարյանը պատմեց, որ ծնունդով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է, որն այս պատերազմի ընթացքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Պատերազմի օրերին եղել եմ նույն գումարտակի հրամանատարը։ Սկսել եմ Շեխեր գյուղից, այնուհետեւ տարբեր ուղղություններով. եկել ենք Կարմիր Շուկա, այդտեղ մեզ խոցել է հակառակորդը, 3 տանկ տեղում խփել ենք, տեղափոխվել ենք նորից մեր կենտրոնացման շրջանի մոտ, 2 օր անց եկել ենք Շոշ գյուղ, այդտեղից նոյեմբերի 1-ին բարձրացել ենք դեպի Չանախչի, Սղնախ, մասնակցել ենք այդտեղի հիմնական գործողություններին։ Նոյեմբերի 8-ին իմ հաշվարկներով 1 ժամում 200-300 հոգու եմ խոցել, մոտ 80 կրակոց եմ կատարել տանկից»,- պատմեց փոխգնդապետը։

Սահակ Ավշարյանը պատմեց նաեւ, որ նոյեմբերի 9-ի առավոտյան հակառակորդը փորձել է թիրախավորել իրենց։

«Ամսի 9-ի երեկոյան բարձրացանք այլ ուղղությամբ, սկսեցին ուրիշ զենքերից կրակել, շուտ տանկը իջեցնում եմ թաքստոց, մենք այլ ուղղությամբ իջնում ենք ներքեւ, երբ ցանկանում էինք վերադառնալ տանկը նորոգելու, կասետային ռումբերից հարվածներ սկսեցին հասցնել մեր ուղղությամբ։ Երեք հրադադարի ժամանակ էլ պայմանավորվածից մի քանի ժամ առաջ ամբողջ հզորությամբ կրակում էին, նոյեմբերի 9-ին էլ էր այդպես, ինչ ունեին՝ ամբողջը «լցրեցին» Շոշ գյուղի մեջ, մենք այդ գյուղում էինք։ Հրադադարին չէինք հավատում, որովհետեւ նախորդները չէին պահպանվում։ Ուրախ չէինք, ուզում էինք հաղթած լինել, տխուր էինք»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք պատրաստվա՞ծ էր իրենց գումարտակը, Ավշարյանն ասաց, որ պատերազմից մոտ 1,5 ամիս առաջ Տիգրանակերտում մեծ զորավարժության է մասնակցել, հասկացել է, որ բանակը պատրաստ է. «Ես կարծում եմ՝ հնարավոր էր եւ կհաղթեինք այս պատերազմում։ Կարծում եմ՝ հակառակորդի ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զենքերը շատ էին, եթե գոնե ԱԹՍ-ները չլինեին, կհաղթեինք»։

Ավշարյանն ասաց, որ գումարտակից 4 նշանառու օպերատոր է զոհվել. «Գումարտակիս «գլխին եմ եղել», դրա շնորհիվ էլ քիչ զոհ ենք տվել։ Այս պահին շարունակում եմ ծառայությունս, ինչ դժվար տեղ լինի՝ պատրաստ եմ։ Իմ հայրենիքն է, իմ հողն է, դեռ մի գուցե կարողանանք իմ գյուղն էլ հետ վերցնել»։

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան