Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչ-որ բան անելու պարզապես ունակ չեն․ «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Աշտարակի քրեական հետախույզները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը կրկնակի գերազանցել է վարակվածների քանակը Փետրվարի 28-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք. «Հայրենիքի փրկության շարժում» «Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան Reuters. Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի նոր շտամերի դեմ Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը. ՀՀ ՄԻՊ Արցախը ոչ մի պարագայում չի կարող Ադրբեջանի մաս կազմել. ԱԳ նախարար Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ԼՂ տարածքում զինծառայողներ տեղակայելու մեջ» Երիտասարդին, ում Նիկոլ Փաշինյանն ասել էր «Քո հետևից կգան», ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ. Yerkir.am ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Խոշոր ավտովթար–վրաերթ` Վարդենիսում. տուժել են երեխաներ (տեսանյութ) Ոստիկանության զորքերը հեռացան Բաղրամյան պողոտայից (տեսանյութ) Կյանքից թանկ միայն պատիվն է, իսկ պատվից բարձր միայն հայրենիքը. Արթուր Վանեցյան ԳՇ հայտարարությունն ու նոր, այլընտրանքային բևեռը. (տեսանյութ) Հայրենիքի դեմը չոքելու ես, բայց ներող չի լինելու. Արմեն Աշոտյան Լեգենդար 5-րդ բրիգադի սպաներն, ազատամարտիկներն ու զինվորները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին Վեճ` քաղաքացու և ոստիկանի միջև (տեսանյութ) 10 ապրանքատեսակ, որոնք կդադարեք գնել, եթե իմանաք՝ ինչից են պատրաստվում Ադրբեջանը խոշտանգելով բանտում սպանել է որոշ գերիների. Արտակ Բեգլարյան

Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Գործընկերներիս հետ այսօր աշխատանքային այցով կրկին Սյունիքում էինք: Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին: Սցենարը հետևյալն էր՝ Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թե թույլ չտալու համար, որ Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց նախատեսված չէր: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տեղի ունեցածն ընդամենը ուղղորդված սադրանք էր, որի դերակատարները իշխանությունների մանիպուլյացիաներին տրված մեր մի քանի հայրենակիցներն էին: Տեղական արտադրության գավառական իշխանիկներներն այնքան հապշտապորեն էին կազմակերպել իշխանությունների պատվիրած բեմականացումը, որ բացի ուղիղ եթերով տեղի ունեցածը հեռարձակող մի քանի սադրիչներից, ուրիշ որևէ մեկը չէր միջամտում այս ներկայացմանը: Եվ ի՞նչ է ստացվում. այսօր առկա հազարավոր խնդիրներին լուծում տալու, հայրենազրկված ու թուրքի քթի տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց մասին մտածելու, երկրի անվտանգությունը պաշտպանելու փոխարեն աթոռից սոսնձվածները զօր ու գիշեր տվայտվում են մեկ մտքի շուրջ՝ ինչպե՞ս խանգարել աշխատող, գործ անող մարդկանց: Իսկ մենք ձեր թեթև ձեռքով այլևս սահմանապահ դարձած Շուռնուխում էինք՝ մարդկանց օգնելու,նրանց հոգսը մեղմելու նպատակով: Եվ վերջում դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս էժանագին բեմադրության հետևում… Մենք աշխատանքային հերթական այցը հաջողությամբ ավարտած վերադառնում էինք Սյունիքից, իսկ Արցախը թուրքին հանձնած ձեր վարչապետը վերջերս անգամ Սյունիք մտնել չկարողացավ, որովհետև արժանապատիվ սյունեցիները թույլ չտվեցին: Մենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք: Գնալու ենք, որովհետև իշխանության անբանության ու ապաշնորհության արդյունքում այնտեղ շատ անելիքներ ունենք: Գնալու ենք, որովհետև մենք մեր հայրենիքում վախենալու ոչինչ չունենք…

website by Sargssyan