Ան­տա­ռա­յին ծա­ռա­յու­թյան գոր­ծա­ռույ­թը կլի­նի խախ­տում­ն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եր­կուսն էլ գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հրե­շան­ման ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սև­ա­նա լճի ջրի որա­կը պետք է մշտա­պես ուշադ­րու­թյան կենտ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Այս իշխանությունների պատճառով հայտնվել ենք անդունդի եզրին․ «... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Գեղարքունիքում 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է Ոստիկանության պարզաբանումը՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. Լին Թրեյսի Չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է. Տիգրան Աբրահամյան Խաչերի օրհնություն և հանձնում զինծառայողներին՝ «Թովմասյան» հիմնադրամի հովանավորությամբ (տեսանյութ) Թուրքիան լրացուցիչ տանկեր է կուտակում Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է զոհված զինծառայողի մասունք Արմեն Սարգսյանին միշտ համարել եմ Նիկոլ Փաշինյանի մոտիվացված աջակիցը. ԳՇ պետի հարցում նրա քայլը մանիպուլյատիվ է, թեև դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան «Լեռնային Ղարաբաղն ու Բայդենի նոր քաղաքականության կանխատեսումները. ինչպես կգործի ԱՄՆ նախագահը»․ Regnum Ադրբեջանը ներակայացրել է պատերազմում մահացած զինծառայողների նոր անուններ Պատերազմի մասնակիցների կեղծ թիվ ներկայացնելով՝ փորձել են պետությունից ավելի քան 3 միլիոն դրամ հափշտակել (տեսանյութ) Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան Հայտնի է՝ երբ կարող է դաշտ վերադառնալ Մորատան Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ստեփանակերտից մինչև Ալիևի նստավայր 247 կմ է, «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում. Էնֆիաջյան Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան Նոր նշանակում՝ Արցախում Երկրի վրա դարձյալ մագնիսական փոթորիկ է սկսվել

Որ դեպքում Շուշին կրկին մերը կլինի

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ով մայիսի 8-ին մարտի 1-ի դատավարությանը հայտարարեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար այստեղ նստած չի, այսօր հունից ելավ իրեն «Շուշին հանձնող» կոչելուց հետո։

Վստահ եմ, որ Գևորգ Բաղդասարյանը լավ հասկանում է, որ որևէ մեկը իրեն ուղիղ մտքով Շուշին հանձնող չի դիտարկում, քանի որ թե ուղիղ կատարողներն են հայտնի, թե պրոցեսները, որոնք հանգեցրեցին դրան։  Բայց նաև շատ լավ գիտակցում է, որ սատարելով այն իշխանությանը, որը հանձնեց Շուշին և Հադրութը, նրանց հետ հավասար կիսում է մեղքը։ Շատ լավ հասկանում է, որ երկուսուկես տարի Շուշին հանձնողների հրահանգով Շուշին ազատագրող գեներալների և Արցախի նախագահի մեղադրանքը պաշտպանելով, նպաստում էր Շուշիի հանձնմանը։

Իհարկե, այսօր Գևորգ Բաղդասարյանը չի ուզում, որ իրեն դասեն Շուշին հանձնողների շարքին։ Ոչ ոք դա չի ուզում, բայց Փաշինյանի հրահանգները կատարող դատախազը պետք է գիտակցի, որ անմասն չէ այդ հրեշավոր պլանից։ Գիտակցաբար, թե՝ ոչ, դա արդեն կարևոր չէ։ Բայց նա ունի ընտրություն և հենց իր ձեռքում է չհամարվել «Շուշին հանձնող»։ Որքան էլ դատախազը հերքի, միևնույն է՝ նա կատարել և շարունակում է կատարել պատերազմ հրահրած, Շուշին և Հադրութը հանձնած, հինգ հազարից ավելի զոհի և տասնյակ հազարավոր վիրավորների համար մեղավորների հրահանգներն ու ցուցումները։

Կամ դու շարունակում ես նվիրված ծառայել երկիրդ խայտառակ պարտության հասցնողին և նրա հետ համապարտ կիսում ես պետականության կորստի ու զոհերի պատասխանատվությունը, կամ ի վերջո դադարում ես կամակատար լինելուց։ Վաղն արդեն որևէ հերքում կամ արդարացում արժեք չի ունենալու։ Իսկ այդ վաղը շատ արագ է գալու. ուղղակի զարմանում ես, թե ոմանք ինչպես չեն դա հասկանում։

Իսկ ինչ վերաբերում է Շուշիին, ապա այս քաղաքը իսկապես միստիկ բան ունի իր մեջ.

Դատվողները՝ Ռ.  Քոչարյանը, Ս. Օհանյանը, Յու. Խաչատուրովը ազատագրել են Շուշին, բայց Շուշիի հետ կապված երբեք թույլ չեն տվել պոռոտախոսություն և քայլեր, որոնք  անիմաստ լարվածության կբերեն։ Այս մարդիկ միշտ հասկացել են Շուշիի լրջությունը և Շուշիի միստիկան։ Նրանք, ովքեր Շուշիում գորգեր էին փռում ու «Քենդալ Ջեներ» ներշնչվում, նրանք ովքեր Շուշիում ցուցադրական երդմնակալություն  էին անում ու խմած պարում տեսախցիկների առաջ, հայտարարում Արցախի ԱԺ-ն Շուշի տեղափոխելու մասին՝  շատ հեշտ հանձնեցին քաղաքը ու կարծես թե՝ չեն էլ հասկանում արածի ողբերգականության ծավալը։

Եթե պատեհ առիթ լինի և  դատախազ Գևորգ Բաղդասարյանին հետաքրքրի, թե երբ Շուշին կրկին մերը կլինի, պետք է պարզ բացատրել՝ երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով  հերոսներ չեն դատի։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

website by Sargssyan