Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչն է Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելու պատճառը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։ 

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Նարինե Թուխիկյանին աշխատանքից ազատելը կապ ունի երեկ Նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ քաղաքացին վիրավորել էր իշխանությանը, ինչին ի պատասխան` Թուխիկյանը միայն լռել էր, Կամավոսյանն ասաց․ «Չեմ կարծում, որովհետև դիմումը վաղուց գրված կար։ Լրատվականներից մեկի հետ զրույցում նույնիսկ տիկին Թուխիկյանն ասել էր, որ հրաժարականի դիմումը գրել է, բայց խնդրել է որոշ ժամանակ մնալ որոշ ծրագրեր ավարտին հասցնել, նոր հեռանալ»,- նշեց նա։ 

Մեր դիտարկմանը, թե ամեն դեպքում իրադարձությունների հաջորդականությունն այլ բանի մասին է վկայում, Կամավոսյանն ասաց․ «Կարծում եմ՝ կապ գտնելը ճիշտ չէ, որովհետև ինքը վաղուց էր դիմումը գրել և ամեն րոպե հնարավոր էր, որ այն ստորագրվեր վարչապետի կողմից»,- ասաց Կամավոսյանը։ 

Մենք նույն հարցերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից․ «Ես տեղյակ չեմ, ենթադրում եմ՝ իր դիմումի համաձայն է ազատվել։ Ես ընդհանրապես տեղյակ չեմ՝ ինչ միջոցառում և դեպք է տեղի ունեցել, դրա համար նմանատիպ հարցերն ուղղեք տիկին Թուխիկյանին։ Ես կարող եմ խորհրդակցության լինել և չիմանալ տիկին Թուխիկյանն անձամբ է դիմում գրել, թե ինչ-որ մեկն է նրա փոխարեն գրել»,- նշեց վարչապետի խոսնակը։ 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարինե Թուխիկյանից, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։ 

Հիշեցնենք, որ երեկ ցուցահանդեսի ժամանակ քաղաքացին մոտեցել էր փոխնախարարին և ամոթանք տվել դավաճանների իշխանության ներկայացուցիչ լինելու համար: Փոխնախարարը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ չի կարող իրեն համարել քաղաքական թիմի ներկայացուցիչ, ինքը մշակույթի ներկայացուցիչ է։ 

Նկատենք, որ Նկարիչների միությունում տեղի ունեցած տհաճ միջադեպն ու Նարինե Թուխիկյանին պաշտոնից ազատելը հաջորդեցին իրար, ինչից կարելի է ենթադրել, որ հավանաբար Նիկոլ Փաշինյանին վրդովվեցրել է այն փաստը, որ Նարինե Թուխիկյանը չի պատասխանել իրեն «դավաճանների կուսակցության ներկայացուցիչ» անվանած քաղաքացուն և չի պաշտպանել իշխանությանը։

Սոնա Հարությունյան

 

5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է