Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու հարցում գոյություն ունի հասարակական կոնսենսուս. Արման Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հայաստանում խնդիրները օրեցօր ավելանում են: Ռազմագերիների և անհետ կորածների, անհասկանալի սահմանազատումների արդյունքում` Ադրբեջանին տրվող տարածքների, Հայաստանի և Արցախի անվտանգության, Արցախի անկախության, տնտեսության և երկրի ընդհանուր կառավարման համակարգում առաջացած ճեղքերը նոր մարտահրավերներ են ստեղծում մեր երկրի համար: Ըստ էության` իշխանությունները տապալվել են նաև արտաքին ճակատում` մասնավորապես չկարողանալով նորմալ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ հայկական կողմի համար առաջացած խիստ ցավոտ խնդիրները լուծելու համար:
Այս խնդիրներով զբաղվելու փոխարեն` իշխանությունները զբաղված են նախորդ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ որոշ դեպքերում սուբյեկտիվ, ընտրողաբար գործեր կարելով` խոսքի ազատության և այլ հիմնարար իրավունքների սահմանափակումներով և հակաիշխանական գործիչների նկատմամբ իրավական, հարկային և տեղեկատվական տեռորով:
Ընդդիմությանն իր հերթին չհաջողվեց առ այսօր կոնսոլիդացնել հասարակության այն հատվածին, որը կարող էր կրկնել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության, հեղափոխության, հեղաշրջման կամ, անվանեք ինչպես կցանկանաք, աննախադեպ հաջողությունը և լայն հանրային աջակցությամբ հասնել գործող իշխանությունների հրաժարականին:
Այսօր արդեն, ըստ էության, գոյություն ունի հանրային, ժողովրդական մեծ` նոր ուժերի առաջացման, նոր բևեռի ձևավորման պահանջարկ: Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, և, թերևս, հազվադեպ է պատահում, որ նոր ուժերի ստեղծման հրամայականը օրակարգ են բերում ոչ թե քաղաքական ուժերը, այլ հասարակության ամենալայն շերտերը: Հանրության հենց այս պահանջի շրջանակներում մենք միասնաբար պետք է ստեղծենք «Նոր ուժերի պլատֆորմը», որը կձևավորի նոր հանրային - քաղաքական օրակարգ, որտեղ կմիավորվեն բոլոր առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել իրենց ամբիցիաները և ստեղծել հասարակական - քաղաքական թիմ, որը պատրաստ է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նկատառումներից և անձնական նախասիրություններից: Միայն կայուն և հզոր պետությունը կարող է դիմագրավել այն նոր մարտահրավերներին, որոնցում այս պահին ներքաշված է Հայաստանի Հանրապետությունը: Ասեմ ավելին, պատերազմը, ցավոք, դեռ ավարտված չէ, և միայն միասնական ժողովուրդն ու հզոր բանակը կարող են ստիպել մեր թշնամիներին՝ խուսափել մեզ հետ նոր առճակատումներից»:
 
 
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»