Իշխանությունները «կորցնում» են նաև ուժայիններին. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու ...
«Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև ա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Մարտի 7-8-ը կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի ջրա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԳՇ հայտարարությա... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 09.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իշխանությունները «կորցնում» են նաև ուժայիններին. «Փաստ» Երրորդ բևեռ ձևավորելու հանրային սպասումները կարող են միս ու արյուն ստանալ. «Փաստ» «Հրապարակ»․ Վարդազարյանին «սրախողխող» անելու երկրորդ սերիան է սպասվում «Հրապարակ»․Սևանում նոր օդանավակայան կառուցել,զարկ տալ տուրիզմին.Իմքայլականի իդեան «Հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլև առերեսվելու է նոր վտանգների. «Փաստ» «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն է տարածել Մահվան ելքով վրաերթ` Երևանում. հայրը տեղում մահացել է, տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են Ադրբեջանի նախագահի ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում. ՄԻՊ Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս Կողոպտել են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը Ռուս բալետի պարուհին Չայկովսկիի բալետից հատված է կատարել սառցաշերտի վրա՝ 15 աստիճան ցրտի պայմաններում (տեսանյութ) ԱՄՆ-ում 33-ամյա ռեփերին սպանել են իր մեքենայում Արմեն Աշոտյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից. (Տեսանյութ) Գերիների վերադարձի մասին ավելի աբսուրդային հայտարարություն, հավատացեք, աշխարհում չեմ լսել. Լարիսա Ալավերդյան Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է բուք Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ իրականացնելու. պատգամավորները եղել են Տավուշում «Որքան նման են հայր ու որդի». Հայկոն ընտանեկան լուսանկար է հրապարակել «Վայ, իմ հրաշք տղա». զոհված հերոսների ծնողները Եռաբլուրում են «Հայրենիքի փրկության շարժման» անդամները ժամանեցին Եռաբլուր

Հաջող արեց, երևի զգում էր, որ էլ հաջող չի անելու․․. Դա եղավ մոր ու որդու վերջին հրաժեշտը

Ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի համազգեստը իր սենյակի պահարանում է։ Այն սենյակի, որ նոր էր վերանորոգել. ընտանիք կազմելու մտադրություն ուներ․․․ Պատերազմը ջնջեց Կարենի բոլոր նպատակները։

Սեպտեմբերի 27-ին երբ սկսվեց պատերազմը, ազգությամբ քուրդ Կարեն Բադոյանը արձակուրդում էր, սակայն այդ հանգամանքը չկանգնեցրեց նրան։

Կարենն ու ծառայակից ոստիկանները մինչ Արցախ մեկնելը մարտական պատրաստություն անցան։ Ծառայակից ընկերների խոսքերով՝ պարապմունքների ընթացքում Կարենն իրեն լավ էր դրսևորում, լավ էր տիրապետում զենքին, քանի որ 2011-2013 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն անցել էր Քարվաճառում։ Ինչպես ոստիկանությունում, այնպես էլ բանակում ցուցաբերել էր բարձր պատասխանատվություն և առաջադիմություն։

Հոկտեմբերի 3-ին՝ Արցախ մեկնելու ճանապարհին, զանգել էր մորը։

«Զանգեց, թե՝ մամ, գալիս ենք։ Ես էլ ուրախացա։Գիտեի, որ Վանաձորում էին։ Մտածեցի՝ կռիվը վերջացել է, գալիս է տուն։ Հարցրի՝ տո՞ւն ես գալիս։ Ասաց՝ «Չէ, մամ ջան, գնում ենք։ Մեր տան դիմացի ճանապարհին ենք։ Գնում ենք Ղարաբաղ՝ Շուշի»։ Դուրս եմ եկել, պատշգամբի լույսերը վառել եմ ու աղոթել բոլորի համար։ Մի քանի «Ուրալ» մեքենայով գնում էին։ Աղոթում էի, որ ոչ մեկի մազը չծռվի, որ բոլորը վերադառնան իրենց ընտանիքներ։ Ինքը առաջին մեքենայի հետևում էր նստած՝ ձեռքը օդի մեջ։ Մինչև հիմա աչքիս առաջ է։ Հաջող արեց, երևի զգում էր, որ էլ հաջող չի անելու․․․»,- արցունքների միջից պատմում է մայրը՝ Նարինե Բադոյանը։

Դա եղավ մոր ու որդու վերջին հրաժեշտը։ Ամեն անգամ պատշգամբից ճանապարհին նայելիս տիկին Նարինեն նույն պատկերն է հիշում…

«Կարենը թիկունք էր ինձ համար։ Միշտ իմ կողքին է եղել։ Ինչ գործ որ ուզում էի անել կամ պլանավորել, միշտ իրեն էի զանգում՝ ո՞նց անենք, ի՞նչ անենք։ Ինքն էլ ինձ էր զանգում։ Հիմա տեղը շատ է երևում»,-ասում է եղբայրը՝ Էդգար Բադոյանը։
Տան վերանորոգումը ավարտին կհասցնի Կարենի ոստիկան եղբայրը՝ Էդգարը։ Իսկ հանուն հայրենիքի ընկած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի նպատակները այդպես էլ անավարտ մնացին…

website by Sargssyan