Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը...«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իսկանդերյան հեղափոխություն»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լի... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչ-որ բան անելու պարզապես ունակ չեն․ «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 27.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կփախնի Հայաստանից, կամ ... Ժիրինովսկին կանխատեսել է, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում կլինի LME. Գունավոր մետաղների գները նվազել են՝ բացառությամբ կոբալտի Պուտինը խոսել է Ռուսաստանի զինված ուժերի եզակի կարողությունների մասին Նավթի գները նվազել են Ուզում է ԶՈՒ ԳՇ պետ նշանակել Արգիշտի Քյարամյանին, ոչ պաշտոնական տեղեկություն է ու սարսափելի. Մինասյան Եթե Մեսսին տեղափոխվի, ես նրա ոտքերը կհամբուրեմ. Խարա ՌԻԱ Նովոստին Օնիկ Գասպարյանի հարցով զանգահարել է նախագահական ու տեղեկություններ ստացել Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան (լուսանկարներ) ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը Իրաքում ամերիկյան զորքերի համար սպառնալիքի մակարդակը բարձրացել է Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներից հետո ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել Խաշոգջիի սպանության պատճառով՝ շրջանցելով գահաժառանգ արքայազնին Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել առանձին հայտարարությամբ ԳՇ-ի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ) Պաշտոնական Ստեփանակերտի կոշտ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. Գեղամ Նազարյան Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ Արտակ Դավթյանի և Ջալալ Հարությունյանի. Տիգրան Աբրահամյան Ոչ սթափ վիճակում վարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին

Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ. Արցախի ԱԻՊԾ

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Հադրութի Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են: Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար: Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումները շարունակվում են՝ Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

website by Sargssyan